Մեր մասին

       «ԻՆՖՈՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականի մայիսի 31-ին:  
        Ընկերության գործունեության նպատակն է ներկայացնել շինարարության, նախագծման և դիզայնի, շինարարական նյութերի, կահույքի արտադրության, ջեռուցման և հովացման համակարգերի, շինարարական տեխնիկայի, գործիքների ու սարքավորումների և այլ ոլորտներ՝ համախմբելով վերոնշյալ ոլորտներում գործող բոլոր ընկերություններին և անհատ ձեռներեցներին մեկ տարածության մեջ:
 
             
              ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • «ԻՆՖՈՄԵԴԻԱ» ընկերությունը հրատարակում է «Շինարար» ամսագիրը, որն իր բովանդակությամբ եզակի տեղեկատվական միջոց է մեր շուկայում: Այն հնարավորություն է ընձեռում արտահանող, ներմուծող, արտադրող, սպառող ընկերություններին և անհատ ձեռներեցներին հետևել շուկայի իրադարձություններին` առկա պահանջարկին և առաջարկին, ներկայացնել սեփական արտադրանքը, ապրանքատեսականին, ծառայությունները: «Շինարար» տեղեկատու-ամսագիրն անվճար է:

  • www.shinarar.am կայքը հանդիսանում է «Շինարար» տեղեկատու-ամսագրի էլեկտրոնային տարբերակը` պարունակելով առավել ծավալուն և ամբողջական տեղեկատվություն: Առաջարկում ենք կայքում գրանցվելու տարբերակներ՝ թե´ անվճար, թե´ վճարովի: Սա շատ արդյունավետ միջոց է ընկերությունների համար՝ ճանաչվել ոչ միայն սպառողների, այլև մրցակիցների կողմից, ինչը նպաստում է առողջ մրցակցությանը, գործնական կապերի ստեղծմանը և սպառողին ընձեռում է ընտրության լայն հնարավորություններ: 

  • «ԻՆՖՈՄԵԴԻԱ» ընկերությունն առաջարկում է դիզայներական, լուսանկարահանման և տպագրական տարատեսակ ծառայություններ:

Ստորև ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքերից: