«ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ

«Առանցք» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է դեռևս 1995 թվականից: Տարիների աշխատանքի արդյունքում այն այսօր առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանում շինանյութ ներմուծող լավագույն ընկերությունների շարքում և հիմնականում մասնագիտացել է շինանյութի` երկաթե արտադրանքի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով: Տեսականին իր մեջ ներառում է նաև պլաստմասսե խողովակներ, ձևավոր մասեր, մուտքի երկաթե դռներ և այլ շինարարական նյութեր: Տարեկան ներմուծումների ծավալը կազմում է մոտավորապես 3մլրդ ՀՀ դրամ: Բացի վերը նշվածից` սկսած 2009 թ.-ից ընկերության բազայում, որը կազմում է 13000մ2 տարածք, տեղադրվել են նաև մի շարք արտադրական հոսքագծեր: Աշխատակազմը համալրված է տարիների փորձ ունեցող մասնագետներով: Հաստատուն քայլերի, ապրանքի և ծառայության որակում առաջինը լինելու գաղափարի և բոլորին հասանելի լինելու արդյունքում այսօր «Առանցք» ընկերությունը թե´ հայաստանյան, թե´ արտասահմանյան շուկայում ունի իր պատվավոր դիրքը:
«Առանցք» ընկերությունը, լինելով հուսալի գործընկեր, մատուցում է բացառիկ ծառայություն իր բոլոր հաճախորդներին խորհրդատվության և բեռնափոխադրման բնագավառում: Կատարվում է անթերի և անվճար բեռնափոխադրում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 100կմ շառավղով:
  • Երկաթե խողովակներ և կցամասեր
  • Երկաթե քառակուսի և ուղղանկյուն խողովակներ
  • Ամրան և ամրալար
  • Երկաթե անկյունակ
  • Սև, ցինկապատ, ցինկապատ ձևավոր թիթեղներ
  • Մետաղալար, ցանց, մեխ
  • Երկաթե քառակուսի ձող, հարթ գլանվածք
  • Պլաստմասսե խողովակներ և ձևավոր մասեր
  • Բիտումե ստվարաթուղթ, ձյութ և այլ ապրանքներ
  • Երկաթե մուտքի դուռ
  • Էլեկտրոդ
  • Պլաստմասսե բաքեր
  • Alvan ներկեր
  • Երկաթե շվելեր
  • Նրբատախտակ


ՈԼՈՐՏ

Շինանյութեր
Մետաղական պատրաստվածքներ
Դռներ և պատուհաններ
Հայաստան, Երևան, 0007, Արշակունյաց պող. 252
T.:+374 10 44 64 83
 +374 10 44 64 84
F.:+374 10 44 64 83
Ուղարկել հաղորդագրություն http://www.arantsk.am/
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
4117 դիտում(ներ)