«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1988 թվականին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրական կազմակերպություններին աջակցելու նպատակով:
2007 թվականից բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունը, որի հայտնվելը հայկական ֆինանսական շուկայում պայմանավորված էր Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր բանկային ծառայությունների պահանջով, ինչպես նաև հանրապետության տարածքում Գազպրոմի ծրագրերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:
Բանկի հաճախորդների թվին են պատկանում` «ՀայՌուսԳազարդը», «Հայաստանի Էլեկտրական Ցանցերը», «Միջազգային էներգետիկ կորպորացիան», «ՎիվաՍել-ՄՏՍ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Ռուսալ-Արմենալ» փայլաթիթեղի գործարանը, «Գազպրոմէներգո» ընկերության հայկական մասնաճյուղը, Հայաստանի ԱԷԿ-ը:
Բանկի հաճախորդների շարքում են երկրի խոշորագույն ԲՈՒՀ-երը` Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Պետական Ճարտարագիտական համալսարանը և շատ ուրիշներ:
Մեծ ուշադրություն է դարձվում բանկի սպասարկման դաշտում արտահանամետ ընկերություններ ներգրավելուն, մասնավորապես այն ընկերություններին, որոնք գործում են գունավոր մետաղի, որկերչական իրերի, շինանյութերի արտադրության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին:
Բանկն իրենից ներկայացնում է բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ, ArCa տեղական վճարային համակարգի անդամ, ինչպես նաև Быстрая Почта, Moneygram, «Именные переводы «Газпромбанк-ЭКСПРЕСС», TEMPO, UNISTREAM, ANELIK, AVERS, INTELEXPRESS ֆիզիկական անձանց համար նախատեսված միջազգային դրամական փոխանցումների համակարգերի մասնակից:
2010 թվականին բանկը հաջողությամբ անցավ ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին և պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում:


ՈԼՈՐՏ

Բանկեր
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Հյուսիսային պողոտա 6-10
T.:+374 10 51 40 40
 +374 8000 82 02
Ուղարկել հաղորդագրություն http://www.areximbank.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1654 դիտում(ներ)