«Մարության Ընտանիք» ՍՊԸ

«Մարության Ընտանիք» ընկերությունը հանդիսանում է ֆրանսիական հանրաճանաչ C.T.N. (FRANCE) ընկերության, WORLDCEILINGS, PARIS DESIGN CEILINGS (Փարիզ Դիզայն Սեյլինգս) ընկերությունների միակ և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան դաշնային տարածաշրջանում: WORLDCEILINGS ընկերության ճանաչված« "PARISCLIP" ամրացման համակարգը (արտոնագիր ԱՆԴՐԵ ԲԵԼԱՄԻ, հաստատված 1999թ. Ժնևում) իր դյուրին, գեղագիտական և բարձր արտադրողականությամբ նորաձևության հեղաշրջում կատարեց ինտերյերի հարդարման բնագավառում աշխարհով մեկ` ձգվող առաստաղներին տալով անկրկնելի արտաքին տեսք (ընդամենը 2մմ տեսանելի երիզով), արագ և մաքուր տեղադրում՝ 10 տարվա որակի երաշխիքով:

«Մարության Ընտանիք» ընկերությունը ֆրանսիական արտադրության ֆրանսիական ձգվող առաստաղների պատրաստումը և տեղադրումը իրականացնում է բացառապես« "PARISCLIP" ամրացման համակարգով, քանի որ ամրացման այդ համակարգի միակ և բացառիկ ներկայացուցիչն է վերը նշված երկրներում, որը և ապահովում է ընկերության աշխատանքների` եվրոպական չափանիշներին համապատասխան բարձր որակը:
«Մարության Ընտանիք» ընկերության միակ գերխնդիրն է իր սպառողներին հասանելի դարձնել գեղեցկության և նրբաճաշակության ֆրանսիական շունչը: Առաջարկելով մատչելի գներ և հարմար պայմաններ աշխատանքի և ամենակարևորը սպասարկման բարձր բարձր որակ` մենք ցանկանում ենք բացառիկ օրիգինալություն պարգևել մեր բոլոր հաճախորդներին:



ՈԼՈՐՏ

Շինանյութեր
Դեկորատիվ հարդարման նյութեր
Նախագծում և դիզայն

Հայաստան, Երևան 0051, Կոմիտասի 49
T.:+374 10 28 76 54
 +374 99 86 55 00
F.:+374 10 28 76 54
Ուղարկել հաղորդագրություն http://www.marutyanyntaniq.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
2411 դիտում(ներ)