«ՕՐԻԵՆԹ ՍԹՈՆ» ՍՊԸ

«Օրիենթ Սթոն»-ը եզակի ընկերություն է, որն արտադրում է երեսպատման սալիկներ և դեկորատիվ իրեր բնական քարից (տրավերտին, բազալտ, տուֆ, ֆելզիտ, գրանիտ և մարմար): Ընկերությունն առաջարկում է հատակածածկույթի և պատերի ներքին ու արտաքին երեսպատման համար սալիկների մեծ ընտրանի:

Ընկերությանը պատկանող տրավերտինի հանքավայրերը գտնվում են Արարատի մարզում, որը հայտնի է իր բարձրորակ հումքով: Արդյունահանումը կատարվում է ժամանակակից իտալական սարքավորումներով, ինչը թույլ է տալիս գործարան տեղափոխել միայն որակյալ հումք:

Արտադրությունը զբաղեցնում է 12000մ2 տարածք և հագեցած է իտալական այնպիսի հանրահայտ ընկերությունների ժամանակակից սարքավորումներով, ինչպիսին են Breton s.p.a., Gaspari Menotti, Pellegrini, CMS Brembana, Kortforme, Spalanzani s.n.c., Mec s.r.l., D2 Technology, Levi Tunisi ընկերությունները: Սալիկների արտադրության հոսքագիծը հնարավորություն է տալիս ստանալ մակերեսի տարատեսակ օրինակներ՝ սղոցած, հղկված, կիսափայլուն, փայլուն, անտիկ և այլն:

2008թ.-ին «Օրիենթ Սթոն»-ն իտալական Pellegrini և CMS-Brembana ընկերություններից ձեռք բերեց դեկորատիվ իրերի արտադրության համար հաստոցներ: Երկու հաստոցն էլ աշխատում են թվային ծրագրավորմամբ: Հաստոցներն ապահովում են 6 առանցքների մշակում, ստանում սյուներ, կղմինդրեր, տարբեր երկարության և տրամագծի խոյակներ, բոլոր տեսակի աստիճաններ, բազրիքներ, արձանիկներ, շատրվաններ և այլ դեկորատիվ իրեր:

Ունենալով ժամանակակից տեխնոլոգիաներ և պրոֆեսիոնալ ու բազմափորձ աշխատակիցներ քարամշակման ոլորտում՝ «Օրիենթ Սթոն» ընկերությունը բնական քարերում կմարմնավորի Ձեր ամենահամարձակ մտահղացումները:

 Ընկերության գործունեության ուղղությունները.

  •  Մարմարի և գրանիտի ներմուծում
  • Տրավերտինի, տուֆի, ֆելզիտի և բազալտի արդյունահանում և մշակում
  • Երեսպատման սալիկներ և դեկորատիվ իրեր բնական քարից (տրավերտին, բազալտ, տուֆ, ֆելզիտ, գրանիտ, մարմար)
  • Քարե կամարներ և սյուներ
  • Քարե սեղաներեսներ
  • Քարե պատուհանագոգեր
  • Քարե բազրիքներ
  • Քարե քիվեր և շրիշակներ
  • Գեղարվեստական արձանիկներ և շատրվաններ քարից
  • Քարե զարդաճաղեր, երեսկալներ և չորսուներ
  • Դեկորատիվ և սովորական ապակու ներկրում
  • Մետաղապլաստե պրոֆիլներ
  • Եվրոդռների և պատուհաններ համար աքսեսուարնե

 

ՈԼՈՐՏ

 

Քարամշակում
Շինանյութեր
Դեկորատիվ հարդարման նյութեր
Դռներ և պատուհաններ
 
Հայաստան, Երևան, Շիրակի 92/1
T.:+374 10 42 20 69
 +374 10 42 09 01
Ուղարկել հաղորդագրություն http://www.orientstone.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
3145 դիտում(ներ)