«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հիմնադրվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի միակ բաժնետերը և ներդրողն է «Ռոսգոսստրախ» ՍՊԸ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության առաքելությունն է աջակցել Հայաստանում ապահովագրական քաղաքակիրթ շուկայի ստեղծմանը` Հայաստանի քաղաքացիների համաշխարհային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովագրական տարբեր տեսակների ծառայությունների պահանջարկը ձևավորելու և բավարարելու միջոցով:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության հետևյալ տեսակների գծով.
- Տրանսպորտային միջոցների ապահովագրություն
- Գույքի ապահովագրություն
- Բժշկական ապահովագրություն
- Արտասահման մեկնողների (աջակցության) ապահովագրություն
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն
- Բեռների ապահովագրություն
- Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
- Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն
- Երաշխիքի տրամադրում:


ՈԼՈՐՏ

Ապահովագրական ընկերություններ
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Հյուսիսային պողոտա 1
T.:+374 10 59 10 10
 +374 10 50 07 70
F.:+374 10 50 22 77
Ուղարկել հաղորդագրություն http://www.rgs.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1522 դիտում(ներ)