«Սոլիդ Սիստեմս» ՍՊԸ

SOLID SYSTEMSվառելիքի վերահսկման համակարգեր, խնայեք Ձեր ժամանակն ու  գումարը:

SOLID SYSTEMS  ընկերությունը հանդիսանում է ռուսական Omnicomm  ընկերության  միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում:

SOLID SYSTEMS ընկերությունը հիմնադրվել է 2011 թ., որը զբաղվում է վառելիքի վերահսկման համակարգերով: Մեր ընկերությունը, ինչպես և Omnicomm ընկերությունը, նպատակ ունի օգնել հաճախորդներին, բարելավել տրանսպորտի վերահսկման մակարդակը և կատարել խնայողություններ` վառելիքի անհիմն ծախսը կրճատելու միջոցով:
Մենք առաջարկում ենք յուրօրինակ լուծումներ, որոնք, ծախսերի կրճատման շնորհիվ, նպաստում են ընկերությունների բյուջեի ավելացմանը: Omnicomm ընկերությունն իր սարքավորումների` առավելագույն բեռնվածության, կլիմայական կայունության, տատանման, հարվածի և էլեկտրամագնիսական համատեղելիության դիմադրությունը պարզելու համար փորձարկում է դրանք լաբորատորիաներում, ինչպես նաև շահագործման մեկնարկից առաջ անցկացվում է մի քանի փուլերից բաղկացած փորձնական շահագործում:
Մեր աշխատանքում մենք ամենակարևորը համարում ենք լուծումների ճիշտ ընտրությունը և հաճախորդին չենք պարտադրում ավելորդ սարքավորումներ:

Վառելիքի
ծախսի հսկողության FAS համակարգը կարող է տեղադրվել էքսկավատորների, լեռնահանքային մեքենաների, բեռնիչների, դիզելային գեներատորների, ցիստերների և ընդհանրապես  ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցների և ծանր մեքենաների կամ տեխնիկաների  վրա:
 

Մեր առավելությունները
 
SOLID SYSTEMS – ի նպատակը  մեքենայի ծախսի նվազեցման օպտիմալացումն է.
  • ամբողջական սպասարկում Հայաստանում և Վրաստանում,
  • անժամկետ երաշխիք և սպասարկում,
  • բոլոր մեքենաների և առանձին ամեն մի վարորդի և մեքենայի աշխատանքի  ամբողջական   վերահսկում:  

SOLID SYSTEMS
  ընկերության ամենամեծ առավելությունը ամբողջական մոտեցումն  է:
Մեր ընկերությունն առաջարկում է ոչ միայն տեխնիկական լուծումներ, երաշխավորում է ապրանքատեսականու բարձր հուսալիությունն ու դրա անխափան աշխատանքը, այլև  ապահովում է դիզելային վառելիքի վերահսկման բնագավառում ամբողջական միջոցառումների իրականացումը` սկսած ուսուցումից մինչև համակարգի հետագա օգտագործման ընթացքում ամբողջական աջակցությունը:

Համարյա մեկ
տարվա ընթացքում, մեր երկրի շուկայում  SOLID SYSTEMS ընկերությունը  վառելիքի վերահսկման համակարգերի բնագավառում դարձել է արաջատարներից մեկը:
 

 
Արժեքները

Մեր  ընկերության համար ամենաարժեքավորը մեր աշխատակիցներն ենովքեր համագործակցում են հաճախորդների հետ և մշտապես ապահովում են տեխնիկական սպասարկումը: Solid Systems–ի մասնագետներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները և առաջարկում են իրենց աջակցությունը ցանկացած հարցում՝ ներդնելով աշխատանքի մեջ իրենց ժամանակը, հոգին, փորձը, եռանդն ու հմտությունները:
Մեր թիմն իր նվիրվածությամբ, ընկերության ներկա և ապագա զարգացման և առաջընթացի հիմքն է:

 

Որակավորումները
 
SOLID SYSTEMS  ընկերությունը բաղկացած է երիտասարդ և դինամիկ, բարձրագույն կրթությամբ  մասնագետներից: Բոլոր աշխատակիցները  լրացուցիչ մասնակցել են Omnicomm  ընկերության կողմիք իրականացվող համապատասխան  դաընթացներին և  ունեն բոլոր անհրաժեշտ որակավորումներն  ու  հմտությունները: Ընկերությունը  մասնագետներին ապահովում է տեղադրման և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկայով ՝ ցանկացած  պայմաններում և միջավայրում աշխատելու համար:



ՈԼՈՐՏ


Սարքավորումներ և գործիքներ
Շինարարական տեխնիկա
Յուղեր և քսանյութեր
Հայաստան, 0033, Երևան, Վ. Համբարձումյան 6, շինություն 58
T.:+374 77 44 77 11
 +374 60 50 07 06
Ուղարկել հաղորդագրություն http://www.ssystems.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
2482 դիտում(ներ)