«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծվել է 1996 թվականին Եվրոպական Միության TACIS ծրագրի շրջանակներում` եվրոպական կոոպերատիվ բանկերի մոդելով:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 70 լիցենզիա` տրված 29.03.1996թ.:
2006 թվականի սեպտեմբերին Credit Agricole ֆրանսիական բանկային խումբը ձեռքբերեց Հայգյուփոխբանի /ACBA բանկ/ բաժնետոմսերի 28 տոկոսը եւ ACBA բանկը վերանվանվեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի:
Ի սկզբանե Բանկի գործունեությունն ուղղված էր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորմանը: 1999 թվականից բանկը տրամադրում է նաև վարկեր փոքր և միջին բիզնեսի համար, 2001թ. սկսած` սպառողական վարկեր, 2003թ.-ից` ուսման վարկեր:
Ներկայումս Բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, անվանական դրամական չեկային գրքույկների տրամադրում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, գյուղատնտեսական, ապառիկ, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA On-Line համակարգի միջոցով, American Express ճանապարհային չեկերով գործառնություններ, American Express քարտերով վճարումների կատարում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ և տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ, American Express քարտերով վճարումներ իրականացնող բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստացել է Լիիրավ Անդամակցության (Principal Membership Licence) և Առևտրի ու Սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring) արտոնագրեր VISA International ասոցիացիայից:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային Կոնֆեդերացիայի (CICA), Հայաստանի Բանկերի Միության անդամ:
Բանկն ունի 43 մասնաճյուղ (ներառյալ Բանկի Կենտրոնական գրասենյակը), որոնցից յոթը` Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում:


ՈԼՈՐՏ

Բանկեր
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Բայրոնի փող. 1
T.:+374 10 31 88 88
F.:+374 10 54 34 85
Ուղարկել հաղորդագրություն http://www.acba.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1839 դիտում(ներ)