«Աֆինա Պալլադա»
Շինարարական Ընկերություն ՓԲԸ,
Հայաստանյան մասնաճյուղ

ՍԿ «Աֆինա Պալլադա» ՓԲԸ իր կազմում ունի մի քանի առանձնացված ստորաբաժանումներ, որոնցից մեկը դա հայաստանյան մասնաճյուղն է: Այն հիմնադրվել է 2009թ.-ի հոկտեմբեր ամսին: Այս կարճ ժամանակահատվածում ընկերությունն իրականացրել է բազմաթիվ աշխատանքներ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու համար:

       2010-2013թթ.-ին պրոֆեսիոնալ մասնագետների ջանքերով մասնաճյուղն իրականացրեց Երևանի, Գյումրիի լոկոմոտիվային դեպոների վերակառուցման աշխատանքները և Սանահինի դեպոյի վերակառուցումը՝ ստեղծելով երկաթուղային մեքենասարքավորումների վերանորոգման արտադրամաս: «Աֆինա Պալլադա» ՍԿ ՓԲԸ Երևանյան մասնաճյուղն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում բարեգործության բնագավառում` ուղղված պատմամշակութային արժեքների (հուշարձաններ, թանգարաններ, եկեղեցիներ) վերակառուցման աշխատանքներին Հայաստանում:

«Աֆինա Պալլադա» շինարարական ընկերության հայաստանյան մասնաճյուղի նշանակալի նախագծերից է միանգամյա օգտագործման բժշկական պարագաների (ներարկիչներ, ասեղներ, արյան կոնտեյներներ) արտադրության, Հայաստանի Հանրապետությունում միակը հանդիսացող գործարանի շինարարությունը, որի արտադրանքն ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան որակի սերտիֆիկատ, որն իր հերթին հնարավորություն կընձեռի արտադրանքն արտահանել ոչ միայն տարածաշրջանային երկրներ, այլ նաև աշխարհի ցանկացած երկիր: Կապահովվի 800 աշխատատեղ Հայաստանի Հանրապետությունում:

ՍԿ «Աֆինա Պալլադա» ՓԲԸ մասնաճյուղն այժմ  Դիլիջան քաղաքում կառուցում է սոցիալական մատչելի բնակարաններ:
 

Գործունեության ուղղություններն են.
  • Շինարարություն
  • Արդյունաբերական և վերակառուցողական աշխատանքներ
  • Մեծածավալ վերանորոգման աշխատանքներ
  • Երկաթուղիների և նրա ենթակառուցվածքների նախագծում և կառուցում
  • Ինժեներական կոմունիկացիաների նախագծում
  • Արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտների նախագծում և կառուցում
  • Արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտների ինժեներական կոմունիկացիաների (բացի գազաֆիկացիայից) նախագծում և կառուցում
  • Արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտների արտաքին ջրագծերի և կոյուղու ցանցերի նախագծում և կառուցում



Շինարարություն
Նախագծում և դիզայն
Ծառայություններ
 
Հայաստան, 0010 Երևան, Թբիլիսյան խճ. 29/20
T.:+374 10 20 00 92
 +374 95 95 19 09
Ուղարկել հաղորդագրություն http://www.afina-pallada.su/directions/building/sk_afina/Erevan/
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
2606 դիտում(ներ)