«Անելիք Բանկ» ՓԲԸ

«Անելիք Բանկը» հիմնադրվել է 1990 թվականի օգոստոսի 1-ին թեթեւ արդյունաբերության ոլորտում աշխատող ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կողմից` որպես փայատիրական կոմերցիոն բանկ: 1996 թվականից "Անելիք” փայատիրական կոմերցիոն բանկը գրանցվել է եւ գործում է որպես «Անելիք Բանկ»:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 9 լիցենզիա:

Բանկը հանդիսանում է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, Հայ-Գերմանական Հիմնադրամի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքետինգի աջակցության կազմակերպության, Միջազգային միգրացիոն կազմակերպության, Համաշխարհային Բանկի միջազգային վարկային ծրագրերի մասնակից:

Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, SWIFT համակարգի անդամ, "ArCa” ՓԲԸ բաժնետեր, MasterCard համակարգի անդամ:

Բանկն ունի 11 մասնաճյուղեր, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Աբովյանում, Գավառում, Էջմիածնում եւ Վանաձորում:

2003 թվականի դեկտեմբերի 11-ից Մոսկվայում գործում է "Անելիք Ռու” Կոմերցիոն Բանկ ՍՊԸ-ն:

2009 թ. հուլիսին լիբանանյան Credit Bank-ը ձեռք բերեց «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 51%-ը: Նախկինում «Անելիք Բանկի» բաժնետերերը 4 ֆիզիկական անձինք էին, որոնցից յուրաքանչյուրն ուներ 25% բաժնետոմս: Գործարքից հետո նրանցից յուրաքանչյուրին պատկանում է բանկի բաժնետոմսերի 12.25%-ը:


ՈԼՈՐՏ

Բանկեր
Ծառայություններ

Հայաստան, Երևան, Վարդանանց 13
T.:+374 10 59 33 33
 +374 60 27 33 33
F.:+374 10 59 33 10
Ուղարկել հաղորդագրություն http://www.anelik.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1718 դիտում(ներ)