«ԱՆԶ» ՍՊԸ

ANZ ընկերությունը Հայաստանում հայտնի է արդեն 11 տարի: Զբաղվում է ֆրանսիական ձգվող առաստաղների և լուսադիոդների (LED) ներկրմամբ ու մոնտաժով: Ընկերության կողմից առաջարկվող ֆրանսիական ձգվող առաստաղները միջազգայնորեն հայտնի Barrisol ընկերության արտադրանքն են: Ֆրանսիական այս ընկերությունը ձգվող առաստաղների արտադրության հիմնադիրն է և այսօր էլ շարունակում է այդ շուկայի առաջատարը մնալ: ANZ ընկերությունը ձեզ է առաջարկում ֆրանսիական սերտիֆիկացված` պրեմիում դասի ձգվող առաստաղներ, որոնց տեղադրմամբ հնարավոր է իրականացնել դիզայներական ցանկացած մտահաղացում, ունենալ բնակարանի ոչ մի տեղ չկրկնվող տեսք: Այս տարիների ընթացքում մեր կողմից կատարվել են հարյուրավոր բացառիկ աշխատանքներ, կուտակվել է հսկայական փորձ, ինչի շնորհիվ ձեռք է բերվել անվիճելի բարձր հեղինակություն:

Ֆրանսիական նյութի մոնտաժը կատարվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնցից շատերն աշխատում են ընկերության հիմնադրման օրվանից և որի որակի ապացույցը ANZ ընկերության 10-ամյա անխափան գործունեությունն է:
Արագություն, արհեստավարժություն և ճշտապահություն` ահա ANZ ընկերության գործունեության հաջողության գրավականը: Վստահեք մեր փորձառու մասնագետներին և երաշխավորում ենք ցանկացած բարդության դիզայնի և նախագծի ճկուն իրագործում:

Ի դեպ, լույսերի մասին: ANZ ընկերությունն արդեն 2 տարուց ի վեր Հայաստան է ներկրում նաև նորագույն լուսատուներ` լուսադիոդներ: Դրանց միջոցով ապահովվում է լուսային ձևավորում, մոնտաժվում է, օրինակ աստղազարդ երկինք, կատարվում են լուսաէֆեկտային ձևավորումներ: Այս լույսերի աննկարագրելի գեղեցկությունը դրանց միակ արժանիքը չէ:


ՈԼՈՐՏ

Շինանյութեր
Դեկորատիվ հարդարման նյութեր
Լուսավորության սարքավորումներ
Նախագծում և դիզայն
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Մխ. Հերացի 2ա
T.:+374 10 51 79 09
 +374 10 55 60 56
F.:+374 10 55 60 56
Ուղարկել հաղորդագրություն http://www.anzhome.com/
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
4540 դիտում(ներ)