«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեւավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում:
Բանկը բաց բաժնետիրական ընկերություն է 2007 թվականի օգոստոսից: Բանկային գործունեության լիցենզիան N4:
Բանկը 30.01.2009թ.-ից դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ի անդամ:
Բանկը ArCa համակարգի մասնակից է, հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր եւ լիիրավ անդամ: Բանկը թողարկել է ArCa Classic, ArCa Junior, ArCa Green Line, ինչպես նաեւ AUTOCARD բանկային վճարային քարտեր, "Ընտանեկան քարտեր" փաթեթը, "Նվեր քարտը":
Բանկը հանդիսանում է MasterCard և VISA International վճարային համակարգերի աֆիլիատ անդամ: Բանկը թողարկում է MasterCard Գոլդ, Բիզնես, Ստանդարտ եւ Մաեստրո քարտերը:
Բանկը միջազգային SWIFT վճարային համակարգերի մասնակից է: Իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ MoneyGramm, Անելիք, Xpress Money,  БТФ-СОЮЗ, БЫСТРАЯ ПОЧТА, Avers,  RIA  եւ  UNIStream համակարգերով:
Բանկը մասնակցությունը ունի տարբեր միջազգային և կառավարության կողմից իրականացվող վարկային ծրագրերում, որոնցից են` Համաշխարհային բանկի " ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելության ծրագիր”, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագրերը, ՀՀ կառավարության "Տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր”, շվեյցարական Իզմիրլյան հիմնադրամի վարկային ծրագրերը, գերմանական KFW բանկի "Հիփոթեկային շուկայի կայուն զարգացում ծրագիր”, "Ազգային հիփոթեկային ընկերություն’ Ուվկ-ի հիփոթեքային ծրագիր:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի Global Rating միջազգային անկախ վարկանիշային գործակալության կողմից շնորհված BB ('Կայուն') վարկային վարկանիշ:
Բանկը Երեւանում եւ մարզերում ունի 40 մասնաճյուղ:


ՈԼՈՐՏ

Բանկեր
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Պուշկինի 19
T.:+374 10 59 23 23
F.:+374 10 54 78 94
Ուղարկել հաղորդագրություն http://www.araratbank.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1519 դիտում(ներ)