«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ

Հիմնադրվել է 2002 թվականին դեկտեմբերին:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 83 լիցենզիա` տրված 25.02.03-ին:
2003 թվականին "Արդշինինվեստբանկը” գնել է "Արդշինբանկ” ԲԲԸ եւ "Հայագրոբանկ” ՓԲԸ ակտիվների եւ պարտավորությունների մեծ մասը` իրենց մասնաճյուղային ցանցերի հետ միասին:
Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, "Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին:
Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինինվեստբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր:
Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, "Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, "Հայինկասացիա” ՓԲԸ եւ "ArCa” ՓԲԸ բաժնետեր: Հայաստանում MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի բացառիկ ներկայացուցիչն է:
Բանկն ունի 55 մասնաճյուղ, որոնցից 13-ը` Երեւանում, 36-ը` Հայաստանի բոլոր մարզերում, 6-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բանկը ներկայացուցչություն ունի Փարիզում:
Բանկը սպասարկում է գրեթե 95 հազար հաճախորդների:
Բանկի աշխատակիցների թիվը` ավելի քան 1000 մարդ:
Բանկի բաժնետերերն են "Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), "Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, "Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


ՈԼՈՐՏ

Բանկեր
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
T.:+374 10 54 04 04
F.:+374 10 56 74 86
Ուղարկել հաղորդագրություն http://www.ashib.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1741 դիտում(ներ)