«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ՍՊԸ

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՍՊԸ-ն ապահովագրության իրականացման լիցենզիա (ԱՊՈ 0043) ստացել է 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից: 2008 թվականի մարտի 11-ին Ընկերությունը վերալիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ստանալով ոչ կյանքի ապահովագրության թվով 13 դասերի գծով ԱՊՈ 0002(0043) լիցենզիան:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն ունի գրանցված մասնաճյուղ Կապան քաղաքում: Ընկերությունն ունի նաև գործակալական լայն ցանց, որի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի է դարձնում ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքում: Մասնավորապես` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի գործակալ է հանդիսանում «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ-ն, որը ունի 55 գրանցված մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունն իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի ոչ կյանքի ապահովագրության հետևյալ տեսակների գծով`
- ավտոմեքենաների ապահովագրություն,
- ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն /ԱՊՊԱ/, 
- դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ), 
- գույքային ապահովագրություն, 
- բեռների ապահովագրություն, 
- ֆինանսական վնասների ապահովագրություն, 
- առողջության ապահովագրություն, 
- ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն, 
- աջակցության ապահովագրություն, 
- վարկի ապահովագրություն:



ՈԼՈՐՏ

Ապահովագրական ընկերություններ
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Հյուսիսային պողոտա 10, թիվ 1 տարածք
T.:+374 10 56 04 04
 +374 10 58 50 93
Ուղարկել հաղորդագրություն http://www.armeniainsurance.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1598 դիտում(ներ)