«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ

Հիմնադրվել է 1990 թվականին, մինչեւ 1996 թվականը գործել է որպես "Վերականգնման եւ Զարգացման Բանկ”:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 14 լիցենզիա` տրված 01.10.1991թ.:
Զարգացման Հայկական Բանկը մասնակցել է մի շարք միջազգային ֆինանսական ծրագրերի. Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող Հայաստանի ավտոճանապարհների վերակառուցման ծրագրին (1997-2001), ամերիկյան "Շորբանկ Խորհրդատվական ծառայություններ” Հայաստանի գրասենյակի հետ համատեղ իրականացրել է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վարկավորման ծրագիրը (1999-2002թթ.), Համաշխարհային Բանկի եւ գյուղատնտեսության զարգացման աջակցության Միջազգային գործակալության հետ համատեղ իրականացրել է ֆերմերային տնտեսությունների եւ վերամշակող արտադրությունների վարկավորումը (2000-2003թթ.): Բանկը հանդիսանում է "Master Card International" միջազգային վճարային համակարգի անդամ, "Anelik”, "Contact”, "Быстрая почта”, "MoneyGram”, "Unistream” եւ SWIFT համակարգերի անդամ:
Բանկը հանդիսանում է կարճաժամկետ պետական պարտատոմսերի շուկայում դիլեր, միջազգային ֆինանսական հեռահաղորդակցային SWIFT համակարգի անդամ է:
Բանկը սպասարկում է ավելի քան 16000 հաճախորդների, որոնցից 90%-ը ֆիզիկական, 10%-ը` իրավաբանական անձինք են:
Բանկն ունի 7 մասնաճյուղ` Ավան, Ավան 1, Էրեբունի, Վանաձոր, Արցախ, Գյումրի, Արմավիր:


ՈԼՈՐՏ

Բանկեր
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Պարոնյան 21/1
T.:+374 10 59 15 15
F.:+374 10 59 14 05
Ուղարկել հաղորդագրություն http://www.armdb.com
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1513 դիտում(ներ)