«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին (բանկային գործունեության լիցենզիա N84, տրված` 25.02.2005թ. ՀՀ ԿԲ կողմից):
Բանկի 100% սեփականատերն է Վարդան Սիրմաքեսը, որը շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, համասեփականատերը և Գործադիր տնօրենը:
Մասնագիտանալով կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների մատուցման մեջ` Բանկն առաջարկում է հաճախորդի անհատական կարիքներին հարմարեցված համալիր լուծումներ ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային բանկային ծառայությունների շրջանակներում:
 
Իր վարկային ծառայությունների շրջանակներում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն առաջարկում է.

  • Բիզնես վարկեր (փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորում, վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես` ՀԷԿ-երի կառուցման, վերազինման նախագծերի ֆինանսավորում, և այլն)
  • Տեղական և միջազգային ֆակտորինգ
  • Առևտրի Ֆինանսավորման գործիքներ (երաշխիքներ, ակրեդիտիվներ, ինկասո)
  • Գնումների պատվերների ֆինանսավորում
  • Հիփոթեքային վարկեր

Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկին և դրանց պայմաններին կարող եք ծանոթանալ Բանկի կայքէջից, իսկ առաջարկվող լուծումներին հանգամանորեն ծանոթանալու նպատակով` այցելել Բանկ:
 
 
ՈԼՈՐՏ
 

Բանկեր
Ծառայություններ
Հայաստան, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10
T.:+374 10 52 95 93
 +374 10 58 44 19
F.:+374 10 52 95 91
Ուղարկել հաղորդագրություն http://www.armswissbank.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1660 դիտում(ներ)