«Արցախբանկ» ՓԲԸ

«Արցախբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը կազմավորվել է 1996թ. փետրվարի 12-ին ԼՂՀ Կենտրոնական բանկի և Խնայբանկի հիմքի վրա ( ՀՀ ԿԲ թիվ 75 լիցենզիա` տրված 14 օգոստոսի 1996թ. :
«Արցախբանկ»-ը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերից միակն է, որը բացի ՀՀ-ից գործունեություն է ծավալում նաև ԼՂՀ ողջ տարածքում` իր առաքելությունը համարելով աջակցությունը սոցիալական և տնտեսապես արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:
«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԼՂՀ-ում այն իրականացնում է նաև ԼՂՀ պետական բյուջեի, ԼՂՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում:
Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և «ArCa» ազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի, SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ: Դրամական փոխանցումների ոլորտում «Արցախբանկ»-ը համագործակցում է նաև HEXAGON ( HSBC, Անգլիա), TELEX և ՌԴ «Խնայբանկ»-ի դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպես նաև իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվելու առանց հաշվի բացման ֆիզիկական անձանց համար MIGOM, LEADER, MoneyGram, ANELIK միջազգային դրամական փոխանցումների համակարգերից:
Բանկը ունի 20 մասնաճյուղ, որից 14-ը Լեռնային Ղարաբաղում, 6-ը Հայաստանի Հանրապետությունում:


ՈԼՈՐՏ

Բանկեր
Ծառայություններ
Հայաստան, Երևան,Կիևյան 3
T.:+374 10 27 77 19
 +374 10 27 77 29
F.:+374 10 27 77 49
Ուղարկել հաղորդագրություն http://www.artsakhbank.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1646 դիտում(ներ)