«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ

"Բիբլոս Բանկ Արմենիա” ՓԲ ընկերությունը հանդիսանում է "ԻԹԲ” Միջազգային Առևտրային Բանկ” ՓԲ ընկերության իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի:
2000 թվականի ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում: 2007թ Բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին "Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ”-ի կողմից: Վերջինս հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որի մասնաճյուղերը սփռված են ողջ աշխարհով մեկ՝ Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան և այլն: 2008թ.«Բիբլոս Բանկ Արմենիաե ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը (ՙԶՎԵԲ՚) եվ ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը ("ՕՄԶՀ”) ձեռք են բերել մասնակցություն հետեվյալ կերպ. "ԶՎԵԲ” - 25% + 1 բաժնետոմս ՙՕՄԶՀ՚ - 10%:
Բանկի առաքելությունը եկամուտների միջին մակարդակ ունեցող անձանց, ինչպես նաև միջին և խոշոր ձեռնարկատերերին որակյալ և արդիական բանկային ծառայություններ մատուցելն է: Առաջիկա տարիներին բանկը շարունակելու է ընդլայնել սեփական ծառայությունների ցանկը՝ իր հաճախորներին առաջարկելով առավել կատարյալ և հարմար բանկային ծառայություններ, մասնավորապես մանրածախ ծառայությունների ոլորտում: Բանկի կողմից որպես զարգացման հեռանկարային ուղի է դիտարկվում մասնաճյուղային ցանցի ընդլայնումը:
2007 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի "Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում” ծրագրին:
Բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական հեռահաղորդակցային SWIFT համակարգի անդամ, "ArCa” վճարային համակարգի անդամ:
2009թ սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկը սպասարկում է 3406 հաճախորդների, որոնցից 301` իրավաբանական, 3105 ` ֆիզիկական անձինք են:


ՈԼՈՐՏ

Բանկեր
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Ամիրյան 18/3
T.:+374 10 53 03 62
F.:+374 10 53 52 96
Ուղարկել հաղորդագրություն http://www.byblosbankarmenia.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1583 դիտում(ներ)