«Էկոպրոֆ» ՍՊԸ
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2006 թվականին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի արտադրությամբ՝ իրեն ներկայացնելով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքներ արտադրողի: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանում և Անդրկովկասում առաջատարներից մեկը, որը զբաղվում է բարձրակարգ պլաստմասսե շինարարական նյութերի արտադրությամբ և արտահանմամբ: «Էկոպրոֆ» ՍՊԸ-ն իր սպառողին է ներկայացնում պլաստմասսե իրերի լայն գունային տեսականի:
Մենք ձգտում ենք արտադրել միայն լավ, որակյալ արտադրանք՝ ներդնելով մեր ողջ ուժերն ու հնարավորությունները: Ֆիրմայի ձգտումն է՝ ներկայացնել սպառողին որակյալ, արժանի և հասանելի արտադրանք:
Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում է համաշխարհային առաջատար բրենդների հետ:
Արտադրության մեջ բարձրորակ նյութերի կիրառումը մեր արտադրանքը դարձնում է հրակայուն, էլեկտրաանվտանգ, երկարակյաց և էկոլոգիապես անվտանգ:
Դասական ձևը և լայն գունային տեսականին ապահովում են մեր արտադրանքի ներդաշնակ կիրառումը ցանկացած ինտերիերի հարդարման համար, իսկ մտածված կառուցվածքը նպաստում է դրանց պարզ և արագ մոնտաժին: Մենք հանդիսանում ենք հայկական շուկայի այն քիչ ներկայացուցիչներից մեկը, որն ընդունակ է մասսայական արտադրել որակյալ և հասանելի ապրանքներ:
Մեզ անվանում են «առաջին գնի ընկերություն», այսինքն՝ շուկայում «եղանակ» ստեղծող: Մեր գործընկերներին մենք առաջարկում ենք մրցունակ գներ, անվճար առաքում, համագործակցության հարմար պայմաններ և գովազդային աջակցություն: Երաշխավորում ենք գրագետ սպասարկում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Մենք նաև պատրաստ ենք լսել Ձեր բոլոր ցանկություններն ու խորհուրդները՝ կապված մեր ողջ ապրանքացանկի, արտադրանքի որակի և սպասարկման հետ:
Լոգիստիկ-ճշգրիտ արտադրաիրացումային ցիկլը և մտածված բաշխման քաղաքականությունն ապահովում են մշտական աճ և վաճառքների աշխարհագրության ընդլայնում:
Ծառայել հասարակությանը, հնարավորություն տալ մեր սպառողներին դարձնել իրենց բնակարաններն ավելի հարմարավետ, անթերի և անկրկնելի՝ շնորհիվ նոր տեխնոլոգիաների, լայն ապրանքացանկի, հսկայական գունային տեսականու և անբասիր որակի:
- Շրիշակներ
- Անկյունակներ
- Պաշտպանիչ շեմեր
- Կախովի առաստաղներ
- Պատուհանագոգեր
- Դռան շրջանակներ
- Սալիկի անկյունակներ
- Կոյուղու խողովակներ և դետալներ
- Ջեռուցման խողովակներ և դետալներ
- Լամինատի սպունգ
- Փականներ
- Ջերմամեկուսիչներ
- Քիվեր
- Հաղորդալարերի տուփեր և գոֆրեներ

ՈԼՈՐՏ
Շինանյութեր
Դեկորատիվ հարդարման նյութեր
Դռներ և պատուհաններ
Սանտեխնիկա և կերամիկա
Ջեռուցում և հովացում
Հայաստան, Երևան, Թամանցիների 6-րդ նրբանցք, 12/8 շինություն
T.:+374 10 48 66 05
+374 96 48 66 04
+374 93 48 66 04
Ուղարկել հաղորդագրություն http://comfort.am/ +374 96 48 66 04
+374 93 48 66 04

8354 դիտում(ներ)