«Էներջի Սեյվինգ» ՍՊԸ

“Էներջի Սեյվինգ,, ՍՊԸ-ն 2004թ.-ից զբաղվում է էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև սարքավորումների մատակարարմամբ: Ընկերությունն 2014 թվականից իրականացնումն է էներգաարդյունավետ լուսավորություն թե բնակարաններում, թե մեծ ու փոքր կազմակերպություններում` առաջարկելով փոխարինել գործող էներգատար և ցածր հուսալիություն ունեցող լամպերը, նոր սերնդի LED լուսադիոդային քիչ հզորությամբ և բարձր հուսալիություն ունեցող "Energy Saving" լամպերով, որի ապրանքանիշը պաշտոնապես գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Լամպերն արտադրվում են ընկերության տարբերանշանով և համապատասխանում են եվրոպական CE/ROHS ստանդարտներին: Ապրանքատեսակի արտադրության որակը վերահսկվում է “Էներջի Սեյվինգ” ընկերության կողմից:

Առաջարկվող լամպերը համապատասխանում են բոլոր լուսային սարքերին և որակապես համապատասխանեցված են մեր իրական պայմաններին: Լամպերը պարփակված են մետաղական իրանով, որն ապահովում է լուսադիոդների լիարժեք հովացումը և հիմնական պայման է հանդիսանում լամպերի երկարատև աշխատանքի: "Energy Saving" լամպերը անվնաս են առողջության համար, էկոլոգիապես մաքուր են, չեն պարունակում սնդիկ և այլ թունավոր նյութեր, աշխատում են նույնիսկ 70 վոլտ լարման պարագայում` ապահովելով նույն լուսատվությունը, ինչ 220 վոլտ լարման դեպքում:                                                                                                                                                          
Առաջարկում ենք Ձեզ օգտվել “Էներջի Սեյվինգ,, կազմակերպության ծառայություններից, որը ներառում է` 1) մասնագետների կողմից Ձեր գրասենյակային, առևտրա­յին, արտադրական, սպասարկման կամ այլ նշանակության տարածքների լուսավո­րու­թյան կատարելագործման միջոցով կատարվող ծախսերի նվազեցման հաշվարկումն ու գնահա­տու­մը, 2) նոր կառուցվող և/կամ շահագործման հանձնվող տարածքների էներգաար­դյու­նա­վետ լուսավորման համակարգի հաշվարկումը, նախագծումը և ընկերության կողմից ապա­հով­վող լու­սա­տուների ու լամպերի տեղադրումը: 3) առկա լուսատուների և լամպերի փոխա­րի­նումը նո­րա­գույն, գերխնայող LED լուսատուներով և լամպերով: Ծառայությունից օգտվելու արդյունքում, խնա­յած էլեկտրաէներգիայի արժեքի հաշվին փոխհատուցվում է մեր ծառայության արժեքը: Ընդ որում, հնարավոր է վճարել միայն կանխավճար նախապես պայմանավորված չափով, իսկ մնա­ցած գումարը հնարավոր է վճարել նախընտրելի 5 - 10 ամսվա ընթացքում ունեցած խնայողություններից:

Առաջարկվող լուսատուների և լամպերի  համար ընկերությունը տալիս է 3 տարվա անխափան աշխատանքի երաշխիք: Երաշխիքային ժամկետում ընկերության լուսատուների և լամպերի սպա­սար­կումը, այդ թվում նաև խափանված լուսատուների փոխարինումը նորերով և լամպերի տրա­մա­­դրումն ու տեղադրումն իրականացվում է անվճար
                                                                                                                          
Արդյունքում ձեռք եք բերում բարձրորակ, էնէրգաարդյունավետ  և էկոլոգիապես մաքուր լուսավորման համակարգ, որն իր արժեքը դեռևս երաշխիքային ժամկետի ընթացքում արդեն իսկ կոմպենսացնում է՝ անխափան լուսավորելով Ձեր կազ­մակերպության տարածքները ավելի  քան 30.000 ժամ:

Բեռնել արտադրական տարածքի էներգաարդյունավետ լուսավորման համակարգի հաշվարկի օրինակ




ՈԼՈՐՏ

Նախագծում և դիզայն
Լուսավորության սարքավորումներ
Ծառայություններ
Հայաստան, 0047, Երևան, Արմենակ Արմենակյան 127
T.:+374 10 65 14 14
Ուղարկել հաղորդագրություն http://www.energysaving.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1448 դիտում(ներ)