«Եվրո կոմֆորտ» ՍՊԸ

«Եվրո կոմֆորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ.: Ընկերությունը իրականացնում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝
  • դռների,
  • պատուհանների,
  • բազրիքների,
  • շերտավարագույրների,
  • տաղավարների,
  • կահույքի,
  • ավտոմատ դռների,
  • ուղեփակոցների,
  • ապակե ֆասադների,
  • ապակե տանիքի,
  • երկկողմանի բացվող ապակե դռների (առանց պրոֆիլի),
  • ալյումինե կոմպոզիտային վահանակների պատրաստման և տեղադրման աշխատանքներ:
Ընկերությունը արտադրում է եվրոպական տեխնոլոգիայով և ամերիկյան, գերմանական բարձրորակ հումքերից պատրաստված 60մմ բարձրությամբ և 4 խցիկանի պրոֆիլներ:
Եվրոկոմֆորտ ընկերությունը կատարում է նաև մետաղապլաստե, ալյումինե պրոֆիլների, դռների, պատուհանների, շերտավարագույրների արտադրության համար անհրաժեշտ պարագաների մանրածախ և մեծածախ վաճառք:
Շնորհիվ իր բարձրորակ արտադրանքի և մրցունակ գների ընկերությունն իր կայուն տեղն է զբաղեցնում հայաստանյան շուկայում: Հաղթելով շինարարական մրցույթներում` «Եվրո կոմֆորտ» ՍՊԸ-ն ձեռք է բերել այնպիսի կազմակերպությունների վստահությունը, ինչպիսիք են «Կարկոմավտո» ՍՊԸ-ն, «Գալոպեր» ՍՊԸ-ն, «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հողշին մոնիթորինգ» ՊՈԱԿ-ը, «Նորավանք» ԳԿՀ-ն, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «ՎորլդՎիժն» ՄԲԿ-ն և այլն:

Ընկերությունը պատրաստ է համագործակցել նաև այլ կազմակերպությունների հետ վերը թվարկված բնագավառներում: Ընկերությունը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների և ստացել որակի սերտիֆիկատներ: 


ՈԼՈՐՏ

Շինանյութեր

Դռներ և պատուհաններ
Դեկորատիվ հարդարման նյութեր
Մետաղական պատրաստվածքներ
Կահույք
Շինարարություն
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Ն. Ադոնցի 18
T.:+374 10 23 11 63
 +374 55 23 11 63
F.:+374 10 23 39 78
Ուղարկել հաղորդագրություն http://www.eurocomfort.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
634 դիտում(ներ)