«Գարանտ Ինշուրանս» ՓԲԸ

«Գարանտ Ինշուրանս» Ապահովագրական ՓԲԸ-ը հիմնադրվել է 1999 թ.փետրվարին, ներկայումս գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից տրված ԱՊՈ 0003 (0028) լիցենզիայի համաձայն:

Սկսած 2003թ-ից` վերակազմավորվելուց հետո, ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը դարձել է առողջության ապահովագրությունը, 2011թ-ի տվյալների համաձայն ՀՀ ապահովագրական շուկայում առողջության ապահովագրության գծով հավաքագրված ապահովագրավճարի 32%-ը պատկանում է «Գարանտ Ինշուրանս» Ապահովագրական ՓԲԸ-ին:

Ընկերության առաքելությունն է` ՀՀ ապահովագրական շուկայում դառնալ առաջատար` պրոֆեսիոնալ աշխատակազմի օգնությամբ հանրությանը մատուցելով միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրորակ ապահովագրական ծառայություններ:

2009թ-ի երկրորդ եռամսյակից համագործակցելով հանրահայտ AXA Group (Inter Partner Assistance) ֆրանսիական ընկերության հետ` «Գարանտ Ինշուրանս»- ը սկսել է իրականացնել նաև աջակցության ապահովագրություն, տրամադրելով մինչև €120.000 ապահովագրական ծածկույթ:

«Գարանտ Ինշուրանս»- ը իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 9 դասերով և առաջարկում է ներքոնշյալ ծառայություններն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց`
- առողջության ապահովագրություն,
- աջակցության ապահովագրություն, 
- դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ), 
- ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային) , 
- ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, 
- փոխադրվող գույքի ( բեռների) ապահովագրություն, 
- հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, 
- գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն, 
- ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն:


ՈԼՈՐՏ

Ապահովագրական ընկերություններ
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Շիրվանզադե 17
T.:+374 10 20 01 01
 +374 55 52 05 20
F.:+374 10 20 56 92
Ուղարկել հաղորդագրություն http://www.ginsurance.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1601 դիտում(ներ)