«Հիլկո» ՍՊԸ

Հիլկոն համագործակցում է եռակցման նյութեր, եռակցման սարքավորումներ, աշխատանքի անվտանգություն ապահովող պարագաներ, աշխատանքային արտահագուստ, էլեկտրական գործիքներ և այլ սարքավորումներ արտադրող այնպիսի հզոր և համաշխարհային նշանակություն ունեցող ընկերությունների հետ, որոնք ունենք տասնյակ տարիների պատմություն և էական դեր են կատարել իրենց ոլորտների զարգացման գործում: 

Էլեկտրոդներ և այլ եռակցման նյութեր արտադրող հոլանդական ՀԻԼԿՈ ապրանքանիշն ամեն ինչ արժե` իր 97 տարվա պատմությամբ և ավելի քան 100 երկրներում ներկայությամբ: Նավթային և գազային խողովակաշարեր, ատոմային էլեկտրակայաններ, ստադիոններ, քաղաքացիական և ռազմական նշանակության այլ շինություններ կառուցվել են ՀԻԼԿՈ ապրանքանիշի էլեկտրոդներով և եռակցման համար նախատեսված այլ նյութերով:

Իսկ ՉԵԱ իտալական ընկերությունը իր գործունեության 60 տարիների ընթացքում միշտ էլ եղել է եռակցման սարքավորումների արտադրության համաշխարհային տեխնոլոգիական նորարարությունների առաջամարտիկներից: 
Կպատկերացնե՞ք, որ վերջերս Իտալիայի Լեկկո քաղաքում տեղակայված գործարանում ստացել էին 1962թ. արտադրված ՉԷԱ էլեկտրա-աղեղնային եռակցման ապարատի պահեստամասի պատվեր Լիբիայից: Այսինքն, սարքավորումը աշխատում է մոտ 50 տարի, այլն էլ աֆրիկյան անապատում

ԱԲՐԱ ԲԵՏԱ-ն իր հերթին հանդիսանում է որակի չափանիշ` կտրող և հղկող սկավառակների ոլորտում` 60 տարիների ընթացում մնալով իտալական ամենախոշոր ընկերությունը: 

Բոլոր վերոհիշյալ ապրանքանիշերը արտադրվում են բացառապես Եվրոմիության երկրներում (Հոլանդիա, Ավստրա, Իտալիա, Բելգիա, Գերմանիա և այլն): Այսպիսով, ՀԻԼԿՈ ընկերությունը Հայաստանում բացառիկ իրավունքներով ներկայացնում է համաշխարհային մի շարք ապրանքանիշեր:Իսկ ՄՈԶԱ եռակցման գեներատորներով աշխատում են Սիբիրում` -50 աստիճանի և Արաբական թերակղզում +50 աստիճանի պայմաններում, ինչպես նաևՀարավային Ամերիկայում` ծովի մակարդակից մոտ 3000մ բարձրության վրա: Այսպիսի ցուցանիշներ կարող է ապահովել միայն բարձրագույն որակը: 
Աշխարհի տասնյակ երկրների հիվանդանոցներ, բանկեր, դպրոցներ և այլ հաստատություններ ապահովված են հոսանքի անխափան մատակարարմամբ միայն ՄՈԶԱ գերհզոր, անձայն գեներատորների շնորհիվ: Իսկ ՄՈԶԱ լուսային աշտարակները լուսավորություն են ապահովում ճանապարհաշինարարական բազմաթիվ ընկերություններին` գիշերային աշխատանքների ընթացքում: 

Բոլոր վերոհիշյալ ապրանքանիշերը արտադրվում են բացառապես Եվրոմիության երկրներում (Հոլանդիա, Ավստրա, Իտալիա, Բելգիա, Գերմանիա և այլն): Այսպիսով, ՀԻԼԿՈ ընկերությունը Հայաստանում բացառիկ իրավունքներով ներկայացնում է համաշխարհային մի շարք ապրանքանիշեր:


 

ՀԻԼԿՈ» ("HILCO", Նիդեռլանդներ) - էլեկտրոդ, արգոն, CO2 պաշտպանիչ գազերով 
եռակցման ձողեր և մետաղալարեր, եռակցման ապարատ

 

«ԱԲՐԱ ԲԵՏԱ» ("ABRA BETA", Իտալիա) – կտրող և հղկող սկավառակներ

 

«ԱՄԵՐԻՔԸՆ ՍԵՅՖԹԻ» ("AMERICAN SAFETY") – աշխատանքային հագուստ, 
բանվորական կոշիկներ և ձեռնոցներ

 

«ԲԱԼՄԱ ("BALMA", Իտալիա) – օդամղիչ սարքեր

 

«ԿԱՍԱԼՍ» ("CASALS", Իսպանիա) – էլեկտրական գործիքներ

 

«ՄԱԼԹԻ ՎԻԺՆ» ("MULTI VISION", Նիդեռլանդներ) – եռակցման սաղավարտներ

 

«ՄՈԶԱ» ("MOSA", Իտալիա) – եռակցման գեներատորներ,
հոսանք մատակարարող գեներատորներ, լուսային աշտարակներ

 

«ՉԵԱ» ("CEA", Իտալիա) – եռակցման սարքեր (MMA, TIG, MIG/MAG, PLASMA)

 

«ՀԱՆՎԻՆ» ("HANWIN") – եռակցման սարքեր (MMA, TIG, MIG/MAG, PLASMA)

 

«ՎԼԱՄԲՈՒԽ» ("VLAMBOOG", Նիդեռլանդներ) – աշխատանքային անվտանգությունը
ապահովող պարագաներ

 

«ՎՈՐՔԴԱՅՄՈՆԴ» ("WORKDIAMOND", Իտալիա) – ալմաստե կտրող սկավառակներ

 

«ԲաԴՄ» ("БаДМ", Ուկրաինա) – մաքուր պողպատի եռակցման Էլեկտրոդներ

 

«ԷՄ ԷՍ ԷՅ» ("MSA", ԱՄՆ) – հանքարդյունաբերության անվտանգության սարքեր և պարագաներ

 

«ՀՈՐԻԶՈՆ» ("ГОРИЗОНТ", Ուկրաինա) – լեռնահանքային փրկարարական սարքեր

 

ՈԼՈՐՏ

Շինանյութեր
Մետաղական պատրաստվածքներ
Շինարարություն
Սարքավորումներ և գործիքներ
Հայաստան, Երևան, Արշակունյաց 46
T.:+374 10 44 08 72
 +374 94 82 02 22
Ուղարկել հաղորդագրություն http://www.hilco.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
2336 դիտում(ներ)