«Հորիզոն» ՍՊԸ

«Հորիզոն» ընկերությունը հիմնադրվել է 1994թ.-ին: Ընկերությունն աշխատում է հիդրոտեխնիկայի բնագավառում: Մեր գործունեության հիմնական ուղղություններն են` hիդրոտեխնիկական սարքավորումների ներկրում, վաճառք, մոնտաժում, գործարկում, կարգաբերում, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում: Ներկայացնում ենք պոմպային սարքավորումներ, ինչպես նաև հեղուկների զանազան պարամետրերի չափման էլեկտրոնային սարքեր` հոսքաչափեր, ծախսաչափեր, մակարդակաչափեր:

Հիդրոտեխնիկական ժամանակակից սարքավորումները բավականին բարդ են: Դրանք պահանջում են փորձառու մասնագետների կողմից իրականացվող մանրակրկիտ հաշվարկ և ընտրություն, ինչպես նաև մոնտաժման, գործարկման և կարգաբերման նրբությունների տիրապետում: Առհասարակ, սպասարկող ինժեներական անձնակազմը պետք է ունենա բարձրակարգ տեխնիկական գիտելիքներ և աշխատանքային փորձառություն: Նմանատիպ աշխատակիցները կազմում են ինժեներական սպասարկմամբ մասնագիտացված ցանկացած ընկերության, այդ թվում և «Հորիզոն»-ի հենասյունը:

«Հորիզոն»-ին պաշտոնապես շնորհված է հանրահայտ դանիական Grundfos (Գրունդֆոս) և գերմանական Krohne (Քրոն) ընկերությունների տեխնիկական սպասարկման գործընկերոջ կարգավիճակ, ինչպես նաև հանդիսանում է Grundfos ընկերության դիստրիբյուտորը Հայաստանում: Մեր մասնագետները պարբերաբար որակավորվում են գործընկերների տեխնիկական վերապատրաստման կենտրոններում:

Սկսած 2005թ.-ից մենք իրականացնում ենք Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգի ինժեներա-տեխնիկական սպասարկումը` ներքաղաքային ցանցը, քաղաքը սնող մագիստրալ հոսքագծերը և ջրամբարները (309 արդիականացված պոմպակայաններ, 231 էլեկտրամագնիսական հոսքաչափեր և ուլտրաձայնային մակարդակաչափեր, 174 ճնշման կարգավորիչ փականներ):

Առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ, որն ընդգրկում է`
- Ինժեներական խորհրդատվություն
- Ինժեներական լուծումների առաջարկ
- Տվյալ համակարգի պարամետրերին համապատասխան սարքավորումների ընտրություն
- Նշված սարքավորումների մոնտաժում և գործարկում
- Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում

«Հորիզոն» ընկերությունը միակն է, որն ունի իր սպասարկման տիրույթում գտնվող բոլոր հիդրոտեխնիկական սարքավորումների օրիգինալ պահեստամասեր, ուստի երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումը մեր անձնակազմն իրականացնում է արագ և որակով:
Երաշխիքային սպասարկման ժամանակահատվածը, սկսած սարքավորման գործարկման օրվանից, սահմանվում է մեկից երեք տարի` կախված սարքավորման տեսակից:

Ընկերության առաքելությունն է` մատուցել որակյալ տեսականի և սպասարկում, ստեղծել կայուն հիմքեր գործընկերների և պատվիրատուների հետ փոխշահավետ համագործակցության համար:


ՈԼՈՐՏ

Շինանյութեր
Սարքավորումներ և գործիքներ
Սանտեխնիկա և կերամիկա
Ջեռուցում և հովացում
Ծառայություններ
 
Հայաստան, Երևան, Չարենցի 35 (վաճառքի սրահ)
T.:+374 10 57 00 99
Ուղարկել հաղորդագրություն http://www.horizon-service.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները

մասնաճյուղեր

Հայաստան, Երևան, Դավթաշեն, Եղվարդի խճուղի 19/3 (սպասարկման կենտրոն)
+374 11 38 08 01
4127 դիտում(ներ)