«Ինգո Արմենիա» ՓԲԸ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ հիմնադրվել է 1997թ. «ԷՖԵՍ« ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ. Ընկերության բաժնետոմսերի 75% ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, որից հետո Ընկերությունը անվանափոխվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ: Ներկայումս «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ հանդիսանում է «ԻՆԳՈ» (Երաշխիքների և Պարտավորությունների Միջազգային Ցանց) խմբի լիարժեք անդամ:

Ընկերության հիմնական առաքելությունն ու նպատակն է ամրապնդել հայրենական շուկայում իր առաջատարի դիրքերը՝ միաժամանակ շարունակելով հոգալ իր հաճախորդների մասին և ապահովելով միջազգային ստանդարներին համապատասխանող բարձրակարգ սպասարկում:

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար Ընկերությունն առաջարկում է ապահովագրական ծառայություններ հետևյալ տեսակներով.

- Տրանսպորտային միջոցների ապահովագրություն
- Գույքի ապահովագրություն
- Բժշկական ապահովագրություն
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն
- Պատասխանատվության ապահովագրություն
- Ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրություն
- Բեռնափոխադրումների ապահովագրություն
- Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն 
- Ուղևորության ապահովագրություն
- Ավիացիոն ռիսկերի ապահովագրություն



ՈԼՈՐՏ

Ապահովագրական ընկերություններ
Ծառայություններ

Հայաստան, Երևան, Տպագրիչների 8
T.:+374 10 54 31 34
 +374 10 59 21 21
F.:+374 10 54 75 06
Ուղարկել հաղորդագրություն http://www.ingoarmenia.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1452 դիտում(ներ)