«Լեգարա» ՍՊԸ

Լեգարա ՍՊԸ–ն  Հայաստանի  Հանրապետությունում որպես առաջին բեռներ փոխադրող կազմակերպություն հիմնադրվել  է  2003 թ-ի  ապրիլ  ամսին  Երևան  քաղաքում: Կազմակերպությունը  բեռնափոխադրմամբ  զբաղվում  է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում  այլ  նաև դեպի  Լեռնային  Ղարաբաղ, Վրաստան  ինչպես  նաև  Լեռնային Ղարաբաղից  և  Վրաստանից  դեպի  Հայաստան:  Կազմակերպության  բոլոր  մեքենաները  ապահովագրված  են, ապահովագրված  են  նաև  վարորդը և նրա  կողքի  երկու  նստելատեղերը, ինչպես  նաև  կազմակերպությունը  ապահովագրել  է  յուրաքանչյուր  մեքենայի  մեջ  գտնվող  ապրանքը մինչև  3.000.000  դրամ, որը  պատվիրատուին է տրվում անվճար: Լեգարա ՍՊԸ –ն առաջարկում է Գազել ԳԱԶ  53  ԶԻԼ և Ֆորդ մակնիշի 2-ից 8 տոննա տարողությամբ բեռնատար մեքենաներ: Կազմակերպության բոլոր մեքենաները նոր են և գտնվում են տեխնիկապես գերազանց վիճակում: 

«Լեգարա» տրանսպորտային կազմակերպությանն են պատկանում` 
                                                      
 30 - Գազել  մակնիշի բեռնատար մեքենաներ, որոնք ունեն մինչև 2 տոննա տարողություն  
 5 – ԳԱԶ – 53 մակնիշի բեռնատար մեքենաներ, որոնք ունեն մինչև 4 տոննա տարողություն  
 2 – ԶԻԼ  մակնիշի բեռնատար մեքենաներ, որոնք ունեն մինչև 8 տոննա տարողություն 

«Լեգարա» տրանսպորտային կազմակերպությանն են պատկանում նաև Nissan Urvan մակնիշի  14  նստելատեղ ունեցող  մարդատար միկրոավտոբուսները և Nissan Sivilian մակնիշի 30 նստելատեղ ունեցող ավտոբուսները:

Լեգարա  բեռնատար ծառայությունում աշխատում են ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ և  վստահելի վարորդներ: Կազմակերպությունում աշխատող հեռախոսավարը օգնում է իր պատվիրատուին կատարել ճիշտ մեքենայի ընտրություն մեքենան պատվիրելու ընթացքում և ցույց  է տալիս սիրալիր մոտեցում յուրաքանչյուր դիմողին:
Լեգարա ՍՊԸ –ն սիրով Ձեզ կտրամադրի նաև իր բանվորական աշխատակազմը:

Լեգարան, այժմ նաև տրանսպորտային  կազմակերպությունը, առաջարկում է 2008թ-ին ձեռք  բերված  նոր  բարձրակարգ  Նիսսան  ՈՒրվան  մակնիշի  միկրոավտոբուսներ  և  ավտոբուսներ, որոնք  իրենց  հարմարավետությամբ  և  գեղեցկությամբ  գերազանցում  են   նման  կարգի  մեքենաներին: Մեքենաների  նստելատեղերի   քանակները  տարբեր  են՝  14-ից  մինչև  30  նստելատեղ, այս  մեքենաները  նույնպես  ապահովագրված  են: Լեգարա  տրանսպորտային  ծառայությունը կտրամադրի իր  մեքենաները Ձեր  հանգիստը ավելի հաճելի, ապահով  և  հարմարավետ  անցկացնելու  համար: Մեքենաները արտադրված են 2008թ-ին, գտնվում  են  գերազանց  վիճակում  և  ապահով  են, յուրաքանչյուր  նստելատեղը ունի իր օդափոխիչը: 

Լեգարա ՍՊԸ–ն սիրով կկազմակերպի  շրջագայություններ Արևմտյան  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տեսարժան  վայրերը, կազմակերպությունը  կարող  է  նաև  տրամադրել  զբոսավարներ  օտար լեզուների իմացությամբ Մեքենաները  կարող են Ձեզ ուղևորել նաև Քոբուլետի և Բաթումի:

Ապահովեք Ձեզ ապահով  հանգիստ, իսկ Ձեր բեռներին ապահով տեղափոխություն: Լեգարա բեռնատար  և տրանսպորտային կազմակերպությունը միշտ պատրաստ է  Ձեզ  սիրով տրամադրել իր մեքենաները և աշխատել յուրաքնչյուրի հետ անհատական: 

ՈԼՈՐՏ

Բեռնափոխադրումներ
Ծառայություններ 
Հայաստան, Երևան, Գրիգոր Հասրաթյան փող. 13/5
T.:+374 10 56 04 40
 +374 10 31 91 33
Ուղարկել հաղորդագրություն http://www.legara.am/
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1403 դիտում(ներ)