«Մետաղական կառուցվածքների գործարան» ԲԲԸ

«Մետաղական կառուցվածքների գործարան» ԲԲԸ-ն սկսել է իր գործունեությունը 1965 թ.-ից, որն անվանվել է «Մետաղական նախապատրաստվածքների գործարան» և գտնվել է ԽՍՀՄ-ի «Հայհատուկշինմոնտաժ» գլխավոր վարչության կազմում: Նախկինում գործարանն արտադրել է մետաղական և ալյումինե կրող կոնստրուկցիաներ արդյունաբերական, քաղաքացիական և հասարակական կառույցների համար:
1995թ. Գործարանը սեփականաշնորհվել և վերանվանվել «Մետաղական կառուցվածքների գործարան» ԲԲԸ:

Ներկայումս բաժնետիրական ընկերությունն արտադրում և մոնտաժում է մետաղական կրող կոնստրուկցիաներ արդյունաբերական, քաղաքացիական և հասարակական կառույցների համար: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պետական լիցենզիա N 11304 կապիտալ շինարարության իրականացում ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի` բնակելի, հասարակական և արտադրական:

Գործարանը նաև արտադրում է շինարարական բետոնաբաշխիչ սարքեր, վերանորոգում է շինարարական մեխանիզմներ: Արտադրում է շինարարական լաստակներ և վարձով է տրամադրում նշվածը: 

ՈԼՈՐՏ

Մետաղական պատրաստվածքներ
Շինանյութեր
Շինարարություն
Սարքավորումներ և գործիքներ
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Արցախի 69
T.:+374 10 47 42 70
 +374 10 47 49 01
F.:+374 10 45 83 85
Ուղարկել հաղորդագրություն http://www.mkg.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1672 դիտում(ներ)