«Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ

«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականի դեկտեմբերի 3-ին` նույն թվականի նոյեմբերին ընդունված «Ապահովագրության մասին» ՀՀ առաջին օրենքից անմիջապես հետո: Ընկերությունն ապահովագրական գործունեություն սկսել է իրականացնել 1997թ. ապրիլի 15-ից, երբ լիցենզավորվել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն վերագրանցվել և վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 28-ին` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 98 Ա որոշմամբ:

Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն` ոչ կյանքի ապահովագրության 15 դասերով: Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, նաև գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայություններ է մատուցում ՀՀ և Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ տարածքում:

Ընկերությունը գործում է ոչ կյանքի ապահովագրության ոլորտում եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- դժբախտ դեպքերից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ)
- առողջության ապահովագրություն, 
- ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային) 
- երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն, որը ծածկում է երկաթուղային տրանսպորտին պատճառված վնասները կամ կորուստները, 
- փոխադրվող գույքի ( բեռների) ապահովագրություն, 
- հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, 
- գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն, 
- ցամաքային տրանսպորտային միջոցների պատասխանատվության ապահովագրություն, այդ թվում ԱՊՊԱ
- բեռնափոխադրողի պատասխանատվության ապահովագրություն, 
- ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն, 
- երաշխիքի տրամադրում, 
- ֆինանսական վնասների ապահովագրություն, 
- զբոսաշրջիկների ապահովագրություն:


ՈԼՈՐՏ

Ապահովագրական ընկերություններ
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Վ. Սարգսյան 10/110
T.:+ 374 10 53 64 94
 + 374 60 50 00 60
F.:+374 10 54 35 94
Ուղարկել հաղորդագրություն http://www.nairi-insurance.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
1670 դիտում(ներ)