«ՆՅՈԼԻԹԱ» ՍՊԸ

NewLita LLC հանքարդյունաբերական ու քարերի մշակման գործարանը հիմնադրվել է 2003 թվականին և ունի իր սեփական հումքային բազան՝ 5 քարհանք Արարատյան դաշտավայրում: Այս քարհանքերի շահագործմամբ են զբաղվում ոլորտի առաջատար փորձագետները:Աշխատանքների բոլոր փուլերում օգտագործվում են ժամանակակից Եվրոպական սարքավորումներ, որոնք ապահովում են մեր արտադրանքների գերազանց որակը:Մենք երկար ճանապարհ ենք անցել ընկերության հիմնման օրվանից, ու այսօր մենք քարեր ու սալիկներ ենք մատակարարում խոշորագույն շինարարական ընկերություններին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:Պահեստի և օֆիսի հարմար աշխատանքային ժամերի շնորհիվ մենք միշտ, նույնիսկ հանգստյան օրերին պատրաստ ենք ծանոթացնել Ձեզ մեր արտադրանքի հետ: Մենք հասկանում ենք, թե որքան զբաղված են մեր հաճախորդները, այնպես որ, եթե Դուք չեք կարող գտնել ժամանակ՝ մեր խանութն այցելելու համար, մենք պատրաստ ենք բերել մեր արտադրանքի նմուշները Ձեզ հարմար վայր:
 
Տարեկան մենք արտադրում ենք. 

 բլոկներ՝ մինչև 10.000 մ3 

ապրանքներ՝ 30.000 մ2 

սալիկներ՝ մինչև 100.000 մ2


Բեռնել կատալոգը



NewLita ընկերության հիմնական պրոդուկցիան տրավերտինից պատրաստված իրերն ու սալիկներն են: Տրավերտինը բնության պարգև է՝ դրանով էլ պայմանավորված է նրա երկարակեցությունն ու գեղեցկությունը: Իր ջերմ գույների և հեշտորեն մշակվելու շնորհիվ այն լայնորեն կիրառվում է ինչպես ինտերիերում, այնպես էլ էքստերիերում: Տարածված են նաև տրավերտինից պատրաստված աստիճանները, հիվերն ու այլ իրերը:Տրավերտինի վերը նշված հատկությունների ու մատչելի գնի շնորհիվ այն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում ճարտարապետների ու շինարարների մոտ: Տրավերտին են ընտրում աշխարհի լավագույն դիզայներներն ու ճարտարապետները, իսկ հիմա արդեն Դուք էլ եք կարող ստեղծել յուրօրինակ, չկրկնվող ինտերիեր՝ այս քարի շնորհիվ:


NewLita LLC-ի արտադրամասում որակյալ տրավերտինե սալիկներ ստանալու համար օգտագործվում են քարի մշակման Եվրոպական նորագույն հաստոցներ: Մեկ օրում արտադրամասը կարող է մոտ 150-250 քառակուսի մետր արտադրանք տալ՝ կախված վերջինիս տեսակից:

ՈԼՈՐՏ

Շինանյութեր
Քարամշակում
Շինարարություն
Ծառայություններ

Հայաստան, Երևան, 0053, Արին-Բերդ 17/19 փողոց
T.:+374 10 47 36 72
F.:+374 10 58 42 56
Ուղարկել հաղորդագրություն http://newlita.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
2053 դիտում(ներ)