«Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ

«Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է Հայաստանում 2011թ.-ին և հանդիսանում է թեթև մետաղական կոնստրուկցիաներով հավաքվող շինությունների արտադրության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Վրաստանում և Միջին Ասիայի երկրներում (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան):
Ընկերությունը հաջողությամբ գործունեություն է ծավալում շուկայի տարբեր ոլորտներում, համագործակցում շինարարական խոշոր ընկերությունների հետ, տրամադրում ճարտարապետական, նախագծային ծառայություններ, ինչպես նաև մատակարարում շինարարական նյութեր և տեխնիկա` մետաղական կոնստրուկցիաներ, սենդվիչ պանելներ, ծալքաթիթեղներ, մետաղական հրակայուն դռներ, արագընթաց դարպասներ, բարձման-բեռնաթափման տեխնիկա, ամբարձիչ համակարգեր:

Ծառայություններ
«Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը տրամադրում է նախագծային և շինարարական համալիր ծառայություններ, հանձն առնում ցանկացած ներդրումային պրոյեկտի լիարժեք ղեկավարում` ապահովելով նախագծային փաթեթի պատրաստում, որակի վերահսկում, ինչը երաշխավորում է շինությունների պրոֆեսիոնալ և պատշաճ շահագործումը:

Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները.
  • Նախագծում
  • Շինարարություն
  • Շինությունների մետաղական հիմնակմախքի մատակարարում և տեղադրում
  • Տանիքի և պատի երեսպատում ծալքաթիթեղներով և սենդվիչ պանելներով
  • Արդյունաբերական, հանրային օգտագործման տարածքների, գյուղատնտեսական օբյեկտների ճարտարապետական նախագծում և կառուցում (պահեստներ, սառնարանային պահեստներ, ինքնաթիռների անգարներ, ավտոտեխսպասարկման կենտրոններ, ավտոսրահներ, ավտոկայանատեղիներ, արտադրական տարածքներ, գործարաններ, առևտրաժամանցային հալաիրներ, առողջապահական կենտրոններ, մարզասրահներ, ֆերմաներ, թռչնաբուծարաններ և այլն)
  • Տարածքի լիակատար բարեկարգում
  • Ամբարձիչ համակարգերի (կռունկներ մատակարարում և տեղադրում
  • Աջակցություն և խորհրդատվություն շինարարական նյութերի մատակարարման հարցերում
  • Բարձման տարածքների նախագծում
  • Պահեստային տարածքների նախագծում
  • Բեռնաբարձման տեխնիկայի տրամադրում
  • Լոգիստիկ տեխնոլոգիաների ներդրում (պահեստային տարածքների արդյունավետ շահագործման համակարգեր` սեկցիոն դարպասներ, բեռնաթափման կամրջակներ, հերմետիզատորներ և այլն):

ՈԼՈՐՏ

Շինանյութեր
Դռներ և պատուհաններ
Մետաղական պատրաստվածքներ
Սարքավորումներ և գործիքներ
Շինարարական տեխնիկա
Շինարարություն
Նախագծում և դիզայն
Ծառայություններ
Հայաստան, 0014 Երևան, Հր. Ներսիսյան 14/1
T.:+374 10 20 38 83
 +374 95 20 38 83
Ուղարկել հաղորդագրություն http://www.smartconstruction.am
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
3417 դիտում(ներ)