«Սմարթ Սեքյուրիթի» ՍՊԸ

«Սմարթ Սեքյուրիթի» ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է 2009թ.-ից և էլեկտրոնային անվտանգության շուկայում համարվում է առաջատարներից մեկը:  «Սմարթ Սեքյուրիթի» ընկերությունը տարբերվում է իր կայուն դինամիկ աճով, որի հիմքում ընկած է  նրա բազմամյա փորձը, նորարարական լուծումների կիրառումը, ժամանակակից սարքավորումների ամբողջ կոմպլեքսի տրամադրումը: Ընկերության երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը հիմնված է որակյալ և վստահելի սարքավորումների մատակարարման վրա:

Ընկերության կողմից մատուցված բարձրակարգ ծառայությունները և  բարձրորակ սարքավորումները հաստատվում են ընկերության որակի մենեջմենթի կողմից: Այլ խոսքերով` «Սմարթ Սեքյուրիթի» ընկերության ամբողջ աշխատանքը` սկսած հաճախորդի նկատմամբ վերաբերմունքից մինչև  սարքավորման վաճառքն ու տեղադրումը, ուղղված է ապահովելու բարձր որակ բոլոր ուղղություններով և բավարարելու հաճախորդի կողմից ունեցած պահանջները:

«Սմարթ Սեքյուրիթի» ընկերության քաղաքականությունն է մատակարարել բարձրորակ համակարգեր, որոնք համապատասխանում են էլեկտրոնային անվտանգության բնագավ
առի ժամանակակից պահանջներին, մշակել ծրագրային և համակարգային որոշումներ հաճախորդի անհատական խնդիրների համար.
  • Տեխնիկական խորհրդատվություն անվտանգության և ցանցի վերաբերյալ – անվճար
  • Տեղադրված սարքավորման տարածքի մասնագիտական գնահատում – անվճար
  • Տարածքի զննումը և նախագծի նախնական կազմումը – անվճար
  • Տեխնիկական որոշումների մշակում և նախագծում
  • Սարքավորումների տեղադրում
  • Սարքավորումների  հիմնովին մոնտաժում և տեղադրում հաճախորդի տարածքում
  • Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում
  • Հավելյալ ծառայություններ
              -  Ծրագրային և համակարգային որոշումների մշակում ըստ տրված տեխնիկական պահանջների
              -  Նախագծերի մոդեռնիզացիա` կատարված երրորդ կազմակերպության կողմից
              -  Սարքավորումների վարձակալում, ինֆորմացիայի թղթաբանություն
              -  Սարքավորումների շնորհանդես և փորձարկում
              -  Անձնակազմի ուսուցում
 

Մեր
կազմակերպության գլխավոր սկզբունքն է հաճախորդի խնդրին համակարգային մոտեցում ցուցաբերելը` տրամադրելով սարքավորումների ամբողջ համակարգը միայն մեկ ձեռքից: Ուստի տրամադրվող աշխատանքների ցանկն ընդգրկում է լայն սեգմենտ`
  • Տեսագրման համակարգերի նախագծում և տեղադրում
  • Ահազանգման համակարգերի նախագծում և տեղադրում
  • Հակահրդեհային և հրդեհաշիջման համակարգերի նախագծում և տեղադրում
  • Համակարգչային ցանցերի նախագծում և տեղադրում
  • Լոկալ հեռախոսային ցանցերի նախագծում և տեղադրում
  • Լոկալ հեռուստատեսային ցանցի նախագծում և տեղադրում
  • Մուտքի կառավարման համակարգերի նախագծում և տեղադրում
  • Կոնֆերանսային համակարգերի նախագծում և տեղադրում
           
Կազմակերպության աշխատանքի ոճը պահանջում է յուրաքանչյուր աշխատողից պատասխանատու մոտեցում իր գործին:
Կազմակերպության անձնակազմը բաղկացած է բարձրակարգ պատրաստվածություն ունեցող մասնագետներից, որոնք ընդունակ են կատարել ամենատարբեր նախագծերը և առաջարկել նորարարական լուծումներ էլեկտրոնային անվտանգության բնագավառում:
 
«Սմարթ Սեքյուրիթի» ընկերության հիմնական խնդիրն է բարձրորակ սարքավորումների մատակարարումը, լուծումների մշակումը, ծառայության տրամադրումը` ուղղված անվտանգության ապահովմանը և հաճախորդի բիզնեսի արդյունավետության բարձրացմանը: Ելնելով այդ ամենից` կազմակերպությունն առաջարկում է հետևյալ ծառայությունները` նախագծում, անվտանգության համակարգերի մատակարարում և տեղադրում:

«Սմարթ Սեքյուրիթի» ընկերությունն իրականացնում է նաև տեղական և ներկրվող  սարքավորումների ամբողջական մատակարարում ՀՀ և ԱՊՀ-ի  տարածքում: Սեփական արտադրությունը և գործնական հարաբերությունները միջազգային արտադրողների հետ թույլ են տալիս հաճախորդներին առաջարկել անվտանգության համակարգերի  բարձրորակ սարքավորումների լայն տեսականի մրցակցային գներով: «Սմարթ Սեքյուրիթի» ընկերության գործընկերներն են ZKSoftware, Satel, Rubezj, HikVision, NewSurway ընկերությունները:
 

ՈԼՈՐՏ

Սարքավորումներ և գործիքներ
Անվտանգություն և հեռահաղորդակցություն
Նախագծում և դիզայն
Ծառայություններ
Հայաստան, Երևան, Ծերենցի 51
T.:+374 99 77 32 44
Ուղարկել հաղորդագրություն
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
2024 դիտում(ներ)