«Թուլս Թաուն» ՍՊԸ

Թուլս Թաուն ընկերությունը շինանյութի և շինարարական գործիքների խանութ-սրահ է, որը ներկայանում է իր սպառողին միջազգային և տեղական շուկայում հայտնի ապրանքանիշերի արտադրատեսակներով, որոնց որակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Ընկերությունը հանդիսանում է համաշխարհային շուկայի առաջատար ընկերություններից EGA, WKRET-MET, KOPOS, OEZ, SEZ, FIXTEC  ընկերությունների ներկայացուցիչը ՀՀ-ում և ԼՂՀ-ում: 

Ընդարձակ և լուսավոր խանութ-սրահում առաջարկվում են՝
• Էլեկտրական և ձեռքի գործիքներ` ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ կենցաղում օգտագործելու համար (հղկող և կտրող մեքենաներ, հորատիչ, պտուտակահան, գայլիկոնիչ, փայլեցնող սարքեր, մկրատներ, պտուտակահաններ, մուրճեր, դանակներ, փայտի մշակման գործիքներ և այլն),
• Էլեկտրական  սարքավորումներ (լամպեր, ապահովիչներ, էլ. մոնտաժման պարագաներ, վարդակներ, անջատիչներ և այլն),
• Շինանյութ (ծեփամածիկներ, ներկեր, սոսինձներ, լաքեր, ջրամեկուսիչ նյութեր և այլն), 
• Այգեգործական պարագաներ (սիզամարգի հնձիչներ, ձյուն մաքրող մեքենաներ, ոռոգման համակարգեր, այգու լույսեր և այլն):
   
Թուլս Թաուն ընկերությունն աշխատում է բանկային փոխանցմամբ, կանխիկ, քարտային վճարմամբ, ինչպես նաև Ապառիկ տեղում վճարման տարբերակով: Ցանկացած տարբերակով վճարում կատարելիս գները մնում են անփոփոխ: 

Գործում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: 

Իրականացվում է առաքում:


ՈԼՈՐՏ

Շինանյութեր

Սարքավորումներ և գործիքներ
Լուսավորության սարքավորումներ
Ջեռուցում և հովացում
Ծառայություններ
Հայաստան, 0014, Երևան, Նիկողայոս Տիգրանյան 27 («Երազ» բնակելի թաղամասի դիմաց)
T.:+374 10 20 63 63
 +374 91 20 63 63
Ուղարկել հաղորդագրություն http://tools-town.am/
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները

մասնաճյուղեր

Հայաստան, Երևան, Բագրատունյաց 33/34
Հայաստան, Գյումրի, Հաղթանակի 42
Հայաստան, Վանաձոր, Տիգրան Մեծի 16
1643 դիտում(ներ)