«Վիշկա» ՍՊԸ

«Վիշկա» ընկերությունը հիմնադրվել է 2005 թ.:
Հիմնական գործունեությունը հանդիսանում է մետաղական և այլ արդյունաբերական ապրանքների մատակարարումը ՀՀ արդյունաբերական ընկերությունների համար։
Մետաղական ցանկում ներկայացված են ավելի քան 540 ստանդարտ չափսեր , որոնք առկա են այս պահին ընկերության պահեստներում։
2006 թվականը հանդիսացավ որպես անցումային շրջան Վիշկա ընկերության համար։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի մետալուրգիական կոմբինատների հետ մի շարք պայմանագրեր ստորագրելուց հետո, ընկերությունը դարձել է ներմուծող, որի արդյունքում մետաղի նոմենկլատուրան աճել է 75 մինչև 115 ապրանքանիշ։ Այդ թվում ընդլայնվեց նաև ընկերության անձնակազմը։
2007 թվականի վերջում իր աշխատանքը սկսեց նոր պահեստահամալիրը Շիրակի 78 հասցեյում, որը թույլ տվեց ընդլայնել պահուստները և վաճառքը։ Ընկերության հիմնական առանձնահատկություններից է տեսականու բազմազանությունը և անընդմեջ աճը քանակային առումով:
2009 թվականին զգալի աճ նկատվեց ինչպես վաճառքի, այնպես էլ ներմուծման ոլորտներում։ Ընկերությունը սկսեց ներմուծել նաև խողովակային ամրաններ, սղոցանյութ, որոնք անհրաժեշտ են ՀՀ արդյունաբերական ձեռնարկություններին։ Իր գործունեության ընթացքում ընկերությունը ապավինում է ինտեգրալ հաճախորդների սպասարկմանը, ճկուն գնային քաղաքականությանը և լայն ընտրանու վրա։ Մենք համագործակցում ենք մեր հաճախորդների հետ ոչ միայն գնման ընթացքում, այլև բոլոր նախապատրաստական և հետագա փուլերում, աշխատելով հնարավորինս հաշվի առնել ծրագրի առանձնահատկությունները։
Մետաղի որակը հավաստագրված է արտադրողների վկայականներով։
Մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին գտնել բոլորը միանգամից և մեկ տեղում։ Այս համբավը մենք ձեռք ենք բերել անընդհատ աճող ապրանքատեսակների և իհարկե ամուր և պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ, որը բաղկացած է իրենց գործի մասնագետներից։ Ընկերության պահեստները համալրված են անհրաժեշտ տեխնիկայով, որը թույլ է տալիս ապահովել բեռնումը և բեռնաթափումը։ Հաճախորդի ցանկությամբ կատարվում է մետաղի կտրում ըստ պահանջվող չափսերի։ Մեր բեռնատարները ժամանակին և ապահով կատարում են տեղափոխումը։ Սա թույլ է տալիս մեր հաճախորդներին արդյունավետ պլանավորել և ղեկավարել իրենց մատակարարման սիստեմը։
2010 թվականը կարևոր ելակետ էր կապված արտաքին առևտրի հարցերի հետ։ "Վիշկան" ՍՊԸն դարձավ ՀՀ տարածաշրջանային ներկայացուցիչը այնպիսի ձեռնարկությունների, ինչպիսիք են՝
- Առևտրի տուն "ՏՄԿ" (Ռուսաստան)
- Առևտրի տուն "Եվրազ Հոլդինգ" - (Ռուսաստան)
- «Դռուժկովսկու մետիզի գործարան» (Ուկրաինա)
- «Բելոռուսի մետալուրգիական գործարան» (Բելոռուս):


ՈԼՈՐՏ

Շինանյութեր
Մետաղական պատրաստվածքներ
Սարքավորումներ և գործիքներ
Շինարարական տեխնիկա




Հայաստան, Երեւան, Շիրակի 78
T.:+374 10 46 59 76
F.:+374 10 46 59 77
Ուղարկել հաղորդագրություն http://vishka.am/
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
2688 դիտում(ներ)