Build + Decor 2013

Build + Decor 2013
Շինարարական և վերջնահարդարման նյութերի և դեկորի ցուցահանդես
Ժամկետ: 07.03.2013 - 10.03.2013
Երկիր, քաղաք: Չինաստան, Պեկին
Անցկացման վայր: Պեկինի ցուցահանդեսային կենտրոն (China International Exhibition Centre)  

Շինարարական և վերջնահարդարման նյութերի և դեկորի Build + Decor 2013 միջազգային ցուցահանդեսն անցկացվում է  Չինաստանում ամեն տարի: Գոյության 15-ամյա պատմության ընթացքում Build + Decor-ը փոքր արդյունաբերական ցուցահանդեսից վերածվեց ասիական տարածաշրջանում մեծ ճանաչում և մասսայականություն վայելող միջոցառման` իր մեջ ներառելով մի շարք մասնագիտացված ցուցահանդեսներ:

Ավանդաբար շինարարական և վերջնահարդարման նյութերի և դեկորի Build + Decor 2013 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում են`
Կերամիկայի, խոհանոցի, լոգարանի, սալիկների ցուցահանդես
Պատի պաստառների և տնային տեքստիլի չինական միջազգային ցուցահանդես
Ապակու մասնագիտացված ցուցադրություն
Կրաքարի ամրապնդվող նյութերի չինական ցուցահանդես
Շինարարությունում օգտագործվող քարի մասնագիտացված ցուցահանդես և այլն:

Շինարարական և վերջնահարդարման նյութերի և դեկորի Build + Decor 2013 միջազգային ցուցահանդեսում ներկայացված են լինելու հետևյալ թեմատիկ բաժինները`
• Ժամանակակից շինարարական սարքավորումներ
• Ինովացիոն շինարարական տեխնոլոգիաներ
• Վերջնահարդարման նյութեր
• Փայտամշակում
• Պաստառներ և ծածկեր
• Դռներ, ռոլ-փակոցափեղկեր, պատուհաններ, կամարներ
• Տեքստիլ ծածկեր
• Աքսեսուարներ
• Մասնագիտացված տպագիր պարբերականներ

Ցուցահանդեսի լսարանը կազմում են ոլորտի արտադրողները, դիստրիբյուտորները, ներմուծողները, ճարտարապետները, ինտերիերի դիզայնի մասնագետները: Build + Decor 2013 միջազգային ցուցահանդեսը մեծ հնարավորություն է ներկայացնելու արդյունաբերության վերջին ձեռքբերումները, նոր արտադրատեսակների և լուծումների առաջխաղացումը, կնքելու պայմանագրեր և գտնելու հեռանկարային գործընկերներ:

Build + Decor 2012 ցուցահանդեսի վիճակագրությունը
Անցյալ տարի ցուցահանդեսը զբաղեցրել էր 160000մտարածք: Ցուցահանդեսին մասնակցել էին 2010 ընկերություն, իսկ այցելուների թիվը գերազանցել էր 150000-ը: