ՖՐԱՆՍ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՁԳՎՈՂ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ

ՖՐԱՆՍ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՁԳՎՈՂ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ
Առաջին անգամ այսպիսի առաստաղներ հայտնվել են Ֆրանսիայում` անցյալ դարի 60-ական թվականներին, սակայն դրանց հարմարավետությունը և գեղեցիկ տեսքն արագ գրավեցին աշխարհն ու հենց Ֆրանսիայում այս արտադրանքի պատրաստման տեխնոլոգիաները հասցվեցին կատարելության: Պետք է ընդգծել, որ ձգվող առաստաղների գաղափարի հիմքում հայ վարպետների մտահաղացումն է, իսկ նյութի նախատիպը հանդիսանում է բամբակե կտորը (бязь): 
Ձգվող առաստաղների հուսալիությունն ու գեղեցկությունը շուրջ 30 տարի գնահատում և կիրառում են ամբողջ աշխարհում:



ANZ ընկերությունը Հայաստանում հայտնի է արդեն 11 տարի: Զբաղվում է ֆրանսիական ձգվող առաստաղների և լուսադիոդների (LED) ներկրմամբ ու մոնտաժով: Ընկերության կողմից առաջարկվող ֆրանսիական ձգվող առաստաղները միջազգայնորեն հայտնի Barrisol ընկերության արտադրանքն են: Ֆրանսիական այս ընկերությունը ձգվող առաստաղների արտադրության հիմնադիրն է և այսօր էլ շարունակում է այդ շուկայի առաջատարը մնալ: ANZ ընկերությունը ձեզ է առաջարկում ֆրանսիական սերտիֆիկացված` պրեմիում դասի ձգվող առաստաղներ, որոնց տեղադրմամբ հնարավոր է իրականացնել դիզայներական ցանկացած մտահաղացում, ունենալ բնակարանի ոչ մի տեղ չկրկնվող տեսք: Ֆրանսիական ձգվող առստաղներն ունեն 100 հագեցած գույն և ավելի քան 50 տեսակ: Ի տարբերություն այլ առաստաղների` ֆրանսիական ձգվող առաստաղներն ունեն բացահայտ առավելություններ, որոնցից են ջերմադիմացկունություն, ձայնամեկուսացում և կլանում, արագ և մաքուր մոնտաժ, երկարամյա երաշխիք, մատչելիություն, ճկունություն, ջերմամեկուսացում, էկոլոգիապես մաքուր են, ժամանակի ընթացքում չեն վերցնում կողմնակի հոտեր, հնարավորություն են ընձեռում իրականացնել դիզայներական ցանկացած մտահաղացում, համատեղվում են այլ առաստաղների հետ և այլն: Այս առաստաղների վրա կարելի է տեղադրել տարբեր տեսակի սարքեր` լուսային, ձայնային, օդափոխիչ, հակահրդեհային, տեսաձայնագրող և այլն:



Հարկ է ընդգծել, որ ձեզ առաջարկվում է հսկայական ընտրություն: Կարելի է, ըստ ձեր ցանկության, առաստաղները պատրաստել այնպես, ինչպես ձեր իսկ երևակայությունն է թույլ տալիս: Առաստաղները կարող են ունենալ տարբեր գույներ ու կառուցվածք: Դուք կարող եք ձեր առաստաղի համար ընտրել փայլուն կամ առանց փայլի, միատոն, բազմագույն, ձևավոր, ինչպես նաև սատինե, թավշե, կաշվե և այլ տիպի պաստառներ: Նույնիսկ հնարավոր է առաստաղին պատկերել բնության ամենատարբեր պատկերներ կամ հայտնի նկարիչների կտավներ: Ֆրանսիական ձգվող առաստաղների հարմարավետությունն արտահայտվում է նաև այն առումով, որ ձեր բնակարանը շատ լավ ապահովված է հարևանների հեղհեղումներից: Ոմանք շինարարների, ճարտարապետերի խորհրդով չեն օգտագործում այս առաստաղները` վախենալով, թե դա, ըստ նրանց սխալ կարծիքի, մեկանգամյա օգտագործման համար են: Սակայն մեր տասնամյա փորձը ցույց է տալիս, որ դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Եթե առաստաղի հետևում կան տարբեր կոմունիկացիաներ, սարքեր, ապա ջրի հոսքի վատ հետևանքներից խուսափելու ամենաճիշտ ու հեշտ տարբերակը կրկին մեր առաջարկած առաստաղներն են, քանի որ դրանք կարող են 1 մետր քառակուսու վրա պահել ընդուպ մինչև 100 լիտր ջուր: Ընդ որում` բնակարանի պատերը դրանից չեն փչանա: Իսկ թե ինչ է կատարվում ձեր տան առաստաղի հետ սովորաբար, երբ վերևի հարկից ջուր է լցվում, թերևս հիշեցման կարիք չկա: Սակայն վերադառնանք մեր ներկայացրած արտադրանքին: Ֆրանսիական ձգվող առաստաղները կարող են հանվել ու վերստին տեղադրվել, քանի որ դրանց տեղադրման տեխնոլոգիաների առումով ևս կիրառվում են ֆրանսիական` հաջողությամբ փորձարկված ամրակցման բագետներ` սեպային տեխնոլոգիայով, ինչին հնարավոր չէ հասնել ոչ մի այլ տեխնոլոգիայի միջոցով: Այս մոտեցումը թույլ է տալիս 3-5 անգամ քանդել ու վերատեղադրել առաստաղը` առանց այն վնասելու: Ջրի հոսքի հեռացումից հետո առաստաղները վերադարձվում են իրենց նախնական դիրքին և շարունակում են ծառայել ձեզ դեռ երկար տարիներ: Միշտ չէ, որ բնակելի տարածքը համապատասխանում է կատարյալի մասին մեր պատկերացումներին: Ու շատ բնական է ինչ որ բան փոխելու ցանկությունը, որպեսզի հյուրասենյակը կամ բանակցությունների դահլիճն առանձնահատուկ լավ տեսք ունենան: Այսպիսի ցանկության հրաշալի լուծում են ֆրանսիական ձգվող առաստաղները: Ներքին ձևավորման ոչ մի դեկոր չի կարող մրցել այս առաստաղների հետ` ցանկացած հաստատության կերպարանափոխման առումով: Ձգվող առաստաղները կարող են փոքր տարածություններում մթության մեջ լույս և օդ ավելացնել` վարպետորեն խաղալով տեսողական տարածության մեջ:




Խորհրդային միության տարիներին կառուցված բնակելի շենքերի մեծ մասը, մասնավորապես այսպես կոչված խրուշչովկաները, ոչ միայն փոքր են չափերով, այլև ցածր են առաստաղներով: Ֆրանսիական ձգվող առաստաղները չունեն այլընտրանք կոնկրետ այս խնդրի լուծման հարցում: Եթե ձեր բնակարանի առաստաղը մոտավորապես 2,5 մետր է, տեսողական բարձրություն ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել ֆրանսիական ձգվող առաստաղների լաքապատ տարբերակների ընձեռած հնարավորությունները, որոնց հայելային անդրադարձումը ոչ միայն բարձրացնում, այլև ընդարձակում է սենյակի տեսողական չափերը: Բոլոր ցածր առաստաղների դեպքում մեր առաջարկած նյութը միակն է, որը կարող է խնդրին լուծում տալ: Ֆրանսիական ձգվող առաստաղները կարող են ունենալ ցանկացած թեքություն: Նյութը և առաստաղի կառուցվածքը թույլ են տալիս ստանալ նույնիսկ ամենաանսովոր ձևեր` կտրուկ և սահուն անցումներով: Միաժամանակ պետք է նաև նկատի առնել, որ  Այս առաստաղների համար կիրառվող նյութի համար տրվում է 10 տարվա երաշխիք, սակայն այս առաստաղների գործածման ժամկետները սահմանափակված չեն ժամանակի մեջ  Ձգվող առաստաղները թաքցնում են հիմնական առաստաղների բոլոր անհավասարությունները, ջրի հոսքի առաջացրած բծերը և այլ թերություններ: Այսպիսով աննկատելի կմնան նաև օդազտիչի, լուսավորման և հրդեհային համակարգի միացման և այլ լարեր  Եթե անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ աշխատանք, ֆրանսիական ձգվող առաստաղները հեշտությամբ հանվում են, իսկ վերատեղադրումը դրանց որակի վրա բացասաբար չի ազդում Այսպիսով` մենք ձեզ առաջարկում ենք գնի և որակի իդեալական համադրում: Նկատի առնելով ձգվող առաստաղների օգտագործման երկար ժամկետը, դրանց ամրությունը, ջրակայունությունը, անթերի արտաքին տեսքն ու համեմատաբար ոչ բարձր գինը, կարելի է եզրահանգում անել առաստաղների ավանդական տեսակների հանդեպ դրանց առավելությունների մասին: