Ամառանոց: Այգի: Լանդշաֆտ: Փոքր մեքենայացում - 2014

Մասնագիտացված ցուցահանդես-տոնավաճառ
Ժամկետ: 13.03.2014 - 17.03.2014
Երկիր, քաղաք: Մոսկվա, Ռուսաստան
Անցկացման վայր: Համառուսական ցուցահանդեսային կենտրոն...
«Ամառանոց: Այգի: Լանդշաֆտ: Փոքր մեքենայացում» ցուցահանդեսը հանդիսանում է Ռուսաստանում ամառանոցային և լանդշաֆտային ոլորտի խոշոր ցուցահանդեսներից մեկը, որն անցկացվում է ամեն տարի գարնանը: Այն գրանցում է նաև այցելուների մեծ բանակ:
Նախորդ ցուցահանդեսում մասնակցել էին 13 երկրների ներկայացուցիչներ (Բելոռուս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հոլանդիա, Ուկրաինա, Մոլդովա, Սլովակիա, Ֆրանսիա, Թաիլանդ, ՀԱՀ): Ցուցահանդեսն այցելել են ավելի քան 42 000 մարդ:
«Ամառանոց: Այգի: Լանդշաֆտ: Փոքր մեքենայացում - 2014»-ում սպասվում է 300-ից ավել ձեռնարկությունների մասնակցություն, որոնք ներկայացնելու են Ռուսաստանից և արտերկրից:
Հիմնական թեմատիկ բաժինները:
- Փայտե տներ, բաղնիքներ
- Ամառանոցների շինարարություն
- Լանդշաֆտի նախագծում, դիզայն և շինարարություն
- Դեկորատիվ երեսպատման քար (բնական և արհեստական)
- Արահետների սալարկում
- Ջրավազաններ, շատրվաններ
- Ցանկապատներ, վանդակաճաղեր
- Այգու ինտերիերի լուսավորում
- Բնական լանդշաֆտային քար
- Հող, կոմպոստներ, բույսերի համար պարարտանյութեր
- Ծաղկանոցների, ջերմոցների, ալպիական բլրակների ստեղծման համար նյութեր և բաղադրամասեր
- Այգու լճակներ, ջրվեժներ, սարքավորումներ և դրանց կահավորման համար բույսեր
- Կերամիկական և պլաստմասսե պատրաստվածքներ
- Մինի տեխնիկա, էլեկտրագործիքներ
- Ձեռքի գործիքներ և սարքավորումներ այգիների խնամքի համար
- Ոռոգման համակարգեր
- Այգիներում և զբոսայգիներում աշխատելու համար արտահագուստ և կոշիկներ
- Փոքր ճարտարապետական ձևեր
- Ձուլածո կահույք և պատրաստվածքներ
- Այգու կահույք
- Մանկական խաղահրապարակներ և սարքավորումներ դրանց համար
- Մարզահրապարակներ և սարքավորումներ դրանց համար
- Հանգստի գոտիներ, դրանց կահավորում