ԼԵԳՈ ԱՂՅՈւՍՆԵՐԸ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆՈւՄ

ԼԵԳՈ ԱՂՅՈւՍՆԵՐԸ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆՈւՄ

«Մերանդա» ՍՊԸ-ն զբաղվում է հայկական շինարարությունում նորույթ հանդիսացող լեգո աղյուսների արտադրությամբ: Այս աղյուսների գլխավոր առանձնահատկությունն ու եզակիությունն այն է, որ դրանք կարող են օգտագործվել ցանկացած կառուցապատման աշխատանքներում և կարող է աշխատանքից գլուխ հանել շինարարական հմտություններին չտիրապետող ցանկացած անձ: Ի տարբերություն ավանդական այլ աղյուսների՝ լեգո աղյուսով շինություններ կառուցելն անհամեմատ հեշտ է, արագ և շահավետ:





Ստանդարտ լեգո աղյուսներն արտադրվում են 240x120x75մմ չափսերով և երկու տեխնիկական անցքերով, որոնք տալիս են ջրի, հոսանքի, կոյուղու և էլեկտրական լարերի քողարկման հնարավորություն: Հարթ եզրերի շնորհիվ պատը կստանա 
ներքին և արտաքին վերջնական տեսք, և այսուհետ կարիք չի լինի պատերը սվաղել կամ պարբերաբար կոսմետիկ վերանո-րոգել էսթետիկ և կոկիկ տեսք ունենալու համար: Այսպիսովª լեգո աղյուսների հետ հնարավոր է կառուցել ամուր և որակյալ շինություններ՝ միևնույն ժամանակ խնայելով ֆինանսները, նյարդերն ու ժամանակը:


Տեխնոլոգիա
Հիպերպրեսինգի տեխնոլոգիան իրենից ենթադրում է չմշակված հանքային նյութերի խոնավ խառնուրդից աղյուսների ստացումը` գերհզոր (85 տոննա) երկկողմանի ճնշման արդյունքում: Այս կերպ աղյուսը ձեռք է բերում բարձր ամրության ցուցանիշ, որը գերազանցում է սիլիկատային և կերամիկական աղյուսի մի շարք հատկություններին:


Առավելությունները
Անվանումն ինքնին հուշում է, որ աղյուսներն իրենց կառուցվածքով համարժեք են մանկական ՙԼեգո՚ կոնստրուկտորին: Այս կերպ աղյուսների իդենտիկ անցքերը բացառում են սխալ տեղադրելու բոլոր շանսերը, իսկ քարերը միմյանց ամրացնելու համար էլ հարկավոր չի լինի ցեմենտի և ավազի խառնուրդի առկայությունը, ինչպես ընդունված էր անցյալում: Լեգո աղյուսներն ամրանում են սոսնձով: 

Շնորհիվ վերջնական արտաքին տեսքիª այն կառույցը դարձնում է յուրահատուկ ինչպես դրսից, այնպես էլ ներսից և արտաքին երեսպատման անհրաժեշտություն չի առաջանում, ուստի ավանդական շինարարության համեմատ հնարավոր է տնտեսել մոտ 40-50%:
Աղյուսների շղթայված կառուցվածքը թույլ է տալիս հեշտ և անսխալ տեղադրել իդեալական հարթ և հավասար մակերես: Այս կերպ կրճատվում է ժամանակը և նվազում են ջանքերը: Այս ամենն ազդում է պատերի որակի վրա. դրանք ստացվում են ավելի հարթ, ավելի կայուն սեյսմոլոգիական հիմքի շարժման դեպքում, քանի որ ամեն առանձին աղյուս կապված է ամբողջ պատի հետո ոչ միայն սոսնձով, այլև հատուկ հանգույցներով:

Հատկությունները
Կշիռ – 2,800գր
Չափսեր – 240x120x75մմ
Ամրություն – М 130 (մինչև 300կգ 1 քառ.սմ մակերեսի վրա):
Սեյսմակայունություն – մի քանի անգամ ավելի հուսալի է սիլիկատային և կերամիկական աղյուսներից:
Ջրակլանում – ջրի կլանումը չի գերազանցում 7%-ը (ցանկացած աղտոտվածություն հեշտությամբ մաքրվում է ջրի միջոցով):
Ցրտադիմացկունություն – 35 ցիկլ (կախված կլիմայական պայմաններից կարելի է փոփոխել բաղադրությունը):

Որտեղ է օգտագործվում
«Մերանդա» ընկերության աղյուսները շինարարության մեջ օգտագործվում են ոչ միայն ամուր պատեր և պարիսպներ կառուցելու համար, այլ նաև երեսպատման աշխատանքներում: Լեգո աղյուսներով կարող եք կառուցել ցանկացած բարդության շինություններ ինչպիսիք են` 

  • Առանձնատներ
  • Քոթեջներ
  • Ինտերիերի դիզայն
  • Պարիսպներ
  • Ավտոտնակ
  • Բուխարիներ
  • Կրակարան (մանղալ)
  • Կրպակներ
  • Տաղավարներ
  • Ծաղկաթումբեր




Մենք կօգնենք Ձեզ կառուցել Ձեր երազած տունը:


Հասցեն՝ Երևան, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան
Հեռ.` 094 41 73 90
Կայքէջ` www.facebook.com/meranda1