Living Cube բազմաֆունկցիոնալ պահարան

Living Cube բազմաֆունկցիոնալ պահարան
Շվեյցարացի նկարիչ և դիզայներ Տիլ Քոնեկերը ներկայացրել է հետաքրքիր նախագիծ` Living Cube անվամբ կոմպակտ, բազմանպատակային պահարան, ինչը թարգմանաբար նշանակում է բնակվելու խորանարդ: Այս նախագծի առաջին նմուշը տեղ է գտել հենց հեղինակի բնակարանում:



Վերջինս ձևավորված է ժամանակակից ֆունկցիոնալ ոճում, որում ներդաշնակորեն ներ
գրավվել է սև փայտե կոնստրուկցիան:
Պահարանը մի ամբողջական համակարգ է. այստեղ կարելի է տեղավորվել հագուստ, կոշիկ, գրքեր և այլ իրեր: Չմոռանանք նշել հեռուստացույցի համար նախատեսված որմնախորշի մասին:

Իսկ ինչպես նկարներում եք տեսնում` այս պահարանը կատարում է նաև մահճակալի կամ բացմոցի ֆունկցիա. կարող եք ընտրել որևէ
գիրք և հանգիստ բազմել պահարանի վրա:



Պահարանի փայլատ սև նրբերանգը կոչված է «կլանել» նրա ծավալը և տարողունակությունը, իսկ խիստ դասակարգվածությունը` կանխել փոքր բնակարաններին բնորոշ խառնաշփոթը:

Կարծում ենք Living Cube բազմաֆունկցիոնալ պահարանի առկայությունը կարող է շատ օգտակար լինել մեր փոքրածավալ բնակարանների համար: