Ինովացիոն ջրահեռացնող նյութ պատերի համար

Ինովացիոն ջրահեռացնող նյութ պատերի համար

Վերջերս ամերիկյան Benjamin Obdyke ընկերությունը, որը հանդիսանում է բարձրակարգ շինանյութերի և տանիքների օդափոխության համակարգերի առաջատար արտադրող և մատակարար, ստացել է իր նոր արտադրատեսակի` HydroGap Drainable Housewrap™-ի արտոնագիրը: Այս ինովացիոն ջրահեռացնող նյութը նախատեսված է կիրառել որպես շինությունների պատերի պատյան:

HydroGap-ն ունի հատուկ ծավալային ցածրապորֆիլ միջադիր, որը, ի տարբերություն շուկայում գոյություն ունեցող անալոգների, ապահովում է նվազագույնը 2 անգամ ավելի արագ ջրահեռացում պատերի վրայից` կանխարգելելով բորբոսի և սնկերի առաջացումը:

Benjamin Obdyke-ի մշակած նյութն աառանձնանում է տեղադրման թեթևությամբ և պարզությամբ. չեն պահանջվում պատերի կոնստրուկտիվ փոփոխություններ:

HydroGap ջրահեռացնող նյութը կարող է տեղադրվել ցանկացած ուղղությամբ և պատի ցանկացած ծածկույթի տակ` ցեմենտից, փայտից, վինիլից, եռաշերտ սվաղից, ինչպես նաև անմիջապես քարե երեսպատվածքի և մետաղաթերթի տակ: Պատրաստված լինելով չհյուսված 3-լամինատից` այն տարբերվում է բարձր ամրությամբ, օդանցիկությամբ և հրակայունությամբ (A կարգ):

Ինովացիոն ջրահեռացնող նյութը շուկայում հայտվելու է 1,5 մ լայնությամբ և 30 մ երկարությամբ փաթեթների տեսքով: Յուրաքանչյուր փաթեթի կշիռը 7,7 կգ է: HydroGap-ի մեկ փաթեթը ծածկելու է շինության պատի 46,45 մ2 տարածքը: