Նոր պաստառներ մանկասենյակի համար

Նոր պաստառներ մանկասենյակի համար
Բոլոր երեխաները և նույնիսկ մեծահասակները սիրում են գրել և նկարել պատերին: I See You (թարգմանաբար` ես տեսնում եմ քեզ) սև-սպիտակ պաստառները մանկասենյակի համար են, որոնք կոչված են խթանելու մանուկների ֆանտազիան, իսկ նրանց ծնողներին ազատել փչացրած վերանորոգման մասին անհանգիստ մտքերից:



Կոնցեպտուալ պաստառների դիզայնը մշակել է ամերիկյան Cavern Home ընկերությունը: Հարյուրավոր աչքեր, որոնց տեսադաշտի անկյունները ներառում են տարածության յուրաքանչյուր քառակուսի մետրը, ստիպում են ստեղծելու զվարճալի կերպարներ և նպաստում են մանուկների մոտ ստեղծագործական մտածողության զարգացմանը: Այս «կենդանի» պատը կարող է դառնալ ձգողական վայր երեխաների և նրանց ծնողների համար. չէ որ համատեղ ինքնակամ աշխատանքը երեխաների դաստիարակության ամենահետաքրքիր և արդյունավետ պրոցեսն է: 




Պատը կարելի է կենդանացնել ոչ միայն ֆլոմաստերների, մարկերների և ներկերի օգնությամբ, այլև ձեռքի տակ եղած ցանկացած նյութերով, որոնցից հնարավոր է պատրաստել ծավալային ապլիկացիաներ: