Նոր տեսախցիկ Multicam WF-10HD Defender ընկերությունից

Նոր տեսախցիկ Multicam WF-10HD Defender ընկերությունից
Այս ընկերությունը թողարկել է հետաքրքիր նորույթ` հիբրիդ արտադրատեսակ: Տեսախցիկը կարելի է օգտագործել որպես IP-տեսախցիկ, որպես տեսաձայնագրիչ և որպես սովորական լուսանկարչական ապարատ: Այս տեսախցիկն ունի բազմաթիվ առավելություններ: Նախ այն աշխատում է անլար եղանակով. այսինքն` միանում է WiFi-ի միջոցով, սակայն անհրաժեշտության դեպքում համատեղելի է ցանկացած սարքի հետ` համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն և այլն: Սարքի բազմաֆունկցիոնալությունը թույլ է տալիս այն կիրառել մի շարք ոլորտներում` որպես տեսաձայնագրիչ ավտոմեքենայում, որպես վեբ-կամերա և որպես տեսախցիկ բնակարանի կամ գրասենյակի ներքին հսկողության համար: 

Բայց բազմաֆունկցիոնալությունը Multicam-ի միակ հաղթաթուղթը չէ: Այն ունի բարձրորակ ակումուլյատոր, բարձրախոս և միկրոֆոն, ինչպես նաև թույլ է տալիս պահպանել ձայնագրված տեսանյութը հատուկ սերվերի վրա անվճար (մինչև 32 ԳԲ): Ձայնագրությունը կատարվում է բարձր որակով` աչքի ընկնելով պարզությամբ և դետալների ցուցադրությամբ: Իսկ HD ֆորմատի պարագայում նկարի որակից գոհ կմնան բոլորը: