Աշխարհում ամենաերկար զբոսուղին

Աշխարհում ամենաերկար զբոսուղին

Եթե Դուք ցանկանում եք աշխարհը տեսնել այնպես, ինչպես այն տեսնում են թռչուններն ու մեղուները, ապա պետք է մեկնեք Գերմանիա: Այստեղ բացվել է աշխարհում ամենաերկար զբոսուղին, որը պատրաստված է փայտից: Այն հնարավորություն է տալիս զբոսաշրջիներին և պարզապես հանգստացողներին երկրի մակերևույթից բարձրանալ 44 մ բարձրության վրա:

Այս հսկայական ձվաձև փայտե կառույցը գտնվում է Նոյշենաու քաղաքում, Բավարյան Անտառ ազգային զբոսայգու մեջտեղում: Զբոսուղու երկարությունը, որը ներսից պարուրում է կառույցի գմբեթը պարագծով, կազմում է ավելի քան 500 մ, իսկ շրջանագծի լայնությունը 38 մ է: Պտուտակաձև զբոսուղին նախագծված է փոքր թեքությամբ, այնպես որ դեպի գագաթ կարող են բարձրանալ թե´ մեծահասակները, թե´ երեխաները, և թե´ հաշմանդամները սայլակներով:

Առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով զբոսուղին ողջ երկայնքով պաշտպանված է փայտե ցանկապատով և թափանցիկ ցանցով: Բայց էքստրիմի և սուր զգացողությունների սիրահարների համար զբոսուղու երեք հատվածներում նախագծողները նախատեսել են փայտից և պարանից կամրջակներ:

Փայտե կառույցի գմբեթի վրա այցելուներին սպասում է ոչ մեծ դիտակետ, որից բացվում են բավարյան և չեխական անտառների, ինչպես նաև լեռների սքանչելի համայնապատկերներ: Իսկ անամպ օրերին այցելուները կարող են տեսնել նույնիսկ հյուսիսային Ալպերը:

Մնում է հավելել, որ աշխարհում ամենաերկար զբոսուղով ճանապարհորդությունն արժե ընդմանենը 8 եվրո (մեծահասակի համար):