«ՍԱՐԴ» գունավորում է Երեվանի շենքերի շքամուտքերը

«ՍԱՐԴ» գունավորում է Երեվանի շենքերի շքամուտքերը

Երևանում մեկնարկել է բարի և գունավոր «Երևանյան շքամուտքեր» նախագիծը «Սարդ»  խանութների ցանցի, «Beeline» և «Երևան Փրոդաքշնս» ընկերությունների համատեղ ջանքերով:

Նախագծի շրջանակներում արդեն նկարազարդվել են Ավան և Նոր Նորք համայնքների 2 շենքի շքամուտքերը:





Պրոֆեսիոնալ ներկեր + պրոֆեսիոնալ ստեղծագործական թիմ, նկարիչներ, այդ թվում շենքի փոքրիկ բնակիչներ և, իհարկե, էնտուզիազմով լի աշխատանք :) Ահա այս գունավոր նախագծի հաջողության գրավականը:






Սարդ խանութների ցանցը նախագծի իրագործման համար տրամադրել է ներկերի ոլորտում հանրահայտ ֆիննական “Tikkurila” ապրանքանիշի “Novasil” ֆասադային ներկը: Իդեպ, հենց այս ներկով է պատված հանրահայտ մոսկովյան շքեղ Կրեմլը: 





Նախագիծը
կրելու է շարունակական բնույթ: Հետևիր մեզ. հաջորդը կարող է լինել հենց քո´ շենքի շքամուտքը :)