Թուլս Թաուն: Բոլոր բրենդները մեկ վայրում

Թուլս Թաուն: Բոլոր բրենդները մեկ վայրում
«Թուլս Թաուն» ընկերությունը շինանյութի և շինարարական գործիքների խանութ-սրահ է, որը ներկայանում է իր սպառողին միջազգային և տեղական շուկային հայտնի ապրանքանիշերի ապրանքատեսակներով, որոնց որակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Ընկերությունը հանդիսանում է համաշխարհային շուկայի առաջատարների շարքերում գտնվող եվրոպական KOPOS KOLIN 
(մալուխատար համակարգերէլեկտրամոնտաժային տուփերճկվող խողովակներ և այլն) OEZ և SEZ (Էլեկտրամոնտաժային սարքավորումներմոդուլային անջատիչներ և այլնընկերությունների ներկայացուցիչը ՀՀ-ում և ԼՂՀ-ում

Ընդարձակ և լուսավոր խանութ-սրահում առաջարկվում են՝
  • Էլ. և ձեռքի գործիքներ (հղկող և կտրող մեքենաներ, հորատիչ, պտուտակահան, գայլիկոնիչ, փայլեցնող սարքեր, մկրատներ, պտուտակահաններ, մուրճեր, դանակներ, փայտի մշակման գործիքներ և այլն), ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ կենցաղում օգտագործելու համար
  • Շինանյութ (ծեփամածիկներ, ներկեր, սոսինձներ, լաքեր, ջրամեկուսիչ նյութեր և այլն)
  • Էլեկտրական  սարքավորումներ (լամպեր, ապահովիչներ, էլ. մոնտաժման պարագաներ, վարդակներ, անջատիչներ և այլն)
  • Այգեգործական պարագաներ (սիզամարգի հնձիչներ, ձյուն մաքրող մեքենաներ, սերմեր, ոռոգման համակարգեր, այգու լույսեր և այլն):

Մենք աշխատում ենք`
  • բանկային փոխանցմամբ, 
  • կանխիկ, 
  • քարտային վճարմամբ
  • «Ապառիկ տեղում» վճարման տարբերակով:
Ցանկացած տարբերակով վճարում կատարելիս գները մնում են անփոփոխ:

Գործում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Կատարվում է նաև առաքում: