LIITU` ներկ գրատախտակի էֆեկտով

LIITU` ներկ գրատախտակի էֆեկտով
LIITU-ն ջրային հիմքով անհոտ ներկ է՝ նախատեսված դպրոցների գրատախտակների, ինչպես նաև պատերի և կահույքի ներկման համար: Այս ներկով պատված մակերեսին կարելի է գրել միայն կավիճով: Ներկն առկա է պատրաստի սև գույնով և բազային տարբերակով, որով հնարավոր է ստանալ 20 000-ից ավել երանգ: 
1լ ներկը ծածկում է 8-10 մ2: Քսվում է վալիկով, վրձնով կամ կարելի է նաև փչել: Վերջնական կարծրանում է 1 ամիս անց: Մակերեսը կարելի է մաքրել թաց սպունգով կամ սրբիչով: Այս ներկը հարմար է օգտագործել բոլոր ուսումնական հաստատություններում, մանկական ժամանցի վայրերում, գրասենյակներում, ռեստորաններում, բարերում կամ սննդի այլ օբյեկտներում՝ մենյուն գրելու համար: LIITU- ն արտադրված է Ֆինլանդիայում, Tikkurila բրենդի կողմից: