ԷՄԱԼ ՆԱԽԱՆԵՐԿ 3-ը 1-ում

ԷՄԱԼ ՆԱԽԱՆԵՐԿ 3-ը 1-ում

Վագ Իմպորտ ընկերությունը հավատարիմ լինելով իր որդեգրած քաղաքականությանը՝ առավելագույնս հեշտացնել և կրճատել վերանորոգման գործընթացը և վերանորոգվող տարածքներին ապահովել երկարակեցություն, առաջարկվող լաքաներկանյութային արտադրանքի շարքը համալրել է նոր ապրանքներով՝ ԷՄԱԼՆԵՐ  3-1: 

ԷՄԱԼՆԵՐ 3-1-ն համատեղում է երեք գործառույթ՝ ժանգի փոխակերպիչ, նախաներկ և էմալ: 3-1-ում էմալները հուսալիորեն պաշտպանում են մետաղը կոռոզիայից, ներկվող մակերեսներին հաղորդում են դեկորատիվ էֆեկտ, իսկ ներկման գործընթացը պահանջում է ավելի քիչ ժամանակ և ջանք, քանի որ նվազում են նախապատրաստական փուլերը:

 Այն կարելի է կիրառել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աշխատանքների ժամանակ: Կարելի է ներկել նույնիսկ ժանգոտված, մասնակիորեն կոռոզիայի ենթարկված մակերեսներ: Կարելի է կիրառել նաև փայտյա, միներալ մակերեսների ներկման ու հարդարման համար: Գունային գամման նույնպես մեծ է՝ սպիտակ, սև, դարչնագույն, կապույտ, երկնագույն, դեղին, բալագույն, մոխրագույն...