«ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ

«Առանցք» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Իր սկզբնական գործունեությունն ընկերությունը ծավալել է Սյունիքի մարզում՝ բարձրորակ և որակյալ շինանյութ մատակարարելով նախ Գորիսի, ապա հարակից շուկաներին: Ժամանակի ընթացքում ընդլայնվելով և ձեռք բերելով պատվիրատուների և գործընկերների վստահությունը՝ 2001 թվականին ընկերությունն իր մասնաճյուղն է հիմնել նաև Երևան քաղաքում, ինչը նշանակում էր շինարարական նոր ապրանքատեսակների ձեռքբերման և մատակարարման անհրաժեշտություն: Այս գործընթացն ուղեկցվել է արտասահմանյան և ԱՊՀ մի շարք երկրների առաջատար կազմակերպությունների հետ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Սրան հաջորդել է վաճառքի և առաքման աշխատանքների կազմակերպումն արդեն ողջ հանրապետությունում:

Միտված լինելով հաճախորդներին ներկայանալ միշտ նոր և բարձրորակ ապրանքատեսականիով՝ 2009 թվականին ընկերությունը հիմնել է իր գործարանը, որտեղ տեղադրվել են մի շարք արտադրական հոսքագծեր, և կազմակերպությունը առավելապես մասնագիտացել է տանիքածածկերի և դրանք համալրող դետալների արտադրության մեջ:

2015 թվականից ընկերությունը դարձել է կորեական «KeoSang» ընկերության («DongbuSteel» կորպորացիա) միակ պաշտոնական ներկայացուցիչը հանրապետությունում և սկսել ներմուծել սուպերպոլիեսթեր գունավոր լաքաներկված թիթեղներ:


Ընկերությունը, հիմնադրման առաջին իսկ օրվանից հավատարիմ մնալով իր  կարգախոսին՝ «բարձր որակ կամ ոչինչ», բացի սեփական արտադրանքից սպառողին առաջարկում է նաև միջազգային ГОСТ ստանդարտներին համապատասխան ողպողպատյա բարձրորակ գլանվածքների լայն տեսականի:

  • Գունավոր, ցինկապատ, ձևավոր և սև թիթեղներ
  • Պողպատյա կլոր, քառակուսի և ուղղանկյուն խողովակներ
  • Պողպատյա կլոր խողովակների կցամասեր
  • Ամրան և ամրալար
  • Պողպատյա անկյունակներ
  • Պողպատյա շվելերներ
  • Պողպատյա երկտավր շվելերներ
  • Պողպատյա կլոր, քառակուսի և վեցանկյուն ձողեր
  • Հարթ գլանվածքներ
  • էլեկտրոդներ
  • Մետաղալար, ցանց, մեխ
  • Պլաստմասսե խողովակներ և ձևավոր մասեր
  • Բիտումե ստվարաթուղթ, ձյութ և այլ ապրանքներ
  • Պողպատյա մուտքի դռներ
  • Պլաստմասսե բաքեր
  • Alvan ներկեր
  • Պատի և հատակի երեսպատման սալիկներ
  • Նրբատախտակներ


ՈԼՈՐՏ

Շինանյութեր
Մետաղական պատրաստվածքներ
Դռներ և պատուհաններ
Հայաստան, Երևան, 0007, Արշակունյաց պող. 252
T.:+374 43 12 11 21
 +374 43 13 11 31
+374 43 15 11 51
Ուղարկել հաղորդագրություն http://www.arantsk.am/
Close
Loading
Անուն*
Էլ-փոստ*
Հեռախոս
Հաղորդագրություն*
Մուտքագրեք նկարում պատկերված սիմվոլները
5826 դիտում(ներ)